RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#027, 2016-07-15 > #028, 2016-07-22 > #029, 2016-07-29 > #030, 2016-08-19 > #031, 2016-08-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 29-07-2016



Տեղադրվել է` 2016-07-28 23:44:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 3332, Տպվել է` 174, Ուղարկվել է էլ.փոստով` 0

OSTKRAFT. «ԱՄՆ-Ը ԵՎ ԲՐԻՏԱՆԻԱՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԻՇԽԵԼ ԵՄ ՎՐԱ»

Պ. Ք.

Գերմանական OSTKRAFT վերլուծական կենտրոնը կարծում է, որ անգլո-սաքսոնական վերնախավը սկսել է իրագործել ԵՄ-ը սեփական վերահսկողության տակ առնելու ծրագիրըՙ շրջանցելով Գերմանիայի ու Ֆրանսիայի ազդեցությունը:

Երկար ժամանակ Գերմանիան եւ Ֆրանսիան հաջողությամբ ընդդիմանում էին Անդրատլանտյան գործընկերության նախագծին, ուստի ԱՄՆ-ը աշխարհաքաղաքական խուսավարման ժամանակ այլեւս չունի, եւ որոշվել է արագացնել Եվրոպան ԱՄՆ-ի լիակատար վերահսկողության տակ առնելու գործընթացը մեկ ուրիշ սցենարով, քան Անդրատլանտյան գործընկերության պայմանագրի ստորագրումն է: OSTKRAFT-ը նկարագրում է նոր սցենարի մանրամասնությունները:

Եվրոպայի մի ամբողջ շարք առաջատար բանկեր (HSBC, BNP Paribas, Deutsche Bank, Sociռtռ Gռnռrale, UniCredit SpA, Cemmerzbank, Banco Santander, Intesa Sanpaolo SpA), ինչպես նաեւ Իտալիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի բանկային ամբողջ սեկտորներ «Լեման Բրազերսի» ճակատագրի կրկնությունից ընդամենը մեկ քայլի վրա են: Սակայն առավել խնդրահարույց եվրոպական բանկը Deutsche Bank-ն է, որի վրա 75 տրիլիոն եվրո կազմող դերիվատիվներ են կախված: Ըստ այդմ Եվրոպան հայտնվել է եւս մեկ ֆինանսական հարվածի սպառնալիքի տակ, որը կավերի Եվրոմիության ներկա մոդելի ֆինանսական հիմքը: Դրա հետեւանքով կասկածի տակ կառնվի Գերմանիայիՙ որպես ԵՄ գլխավոր երկրի դերը, չնայած որ այսօր իրացվող ԵՄ մոդելը ժամանակին անգլո-սաքսերն էին պարտադրել Գերմանիայինՙ նրա միավորման դիմաց:

Բայց եթե Գերմանիայի հովանու ներքո գտնվող եվրոյի գոտին փլուզվի եւ հետեւաբար փլուզվի Եվրոմիությունը, որտեղ Գերմանիան գլխավոր դեր է խաղում, ապա եվրոյին ու Գերմանիային փոխարինելու կգան Բրիտանիան (որպես ԵՄ կարեւոր երկիր) եւ իր արժույթ ֆունտ ստեռլինգը, որին օժանդակում է ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը:

Ներկայիս Եվրոմիության մոդելը «կկախեն» Գերմանիայի վրա եւ սնանկ կճանաչեն, իսկ եվրոն կճանաչվի ձախողված նախագիծ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 29-07-2016

AZG Daily #38, 12-10-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ