RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#027, 2016-07-15 > #028, 2016-07-22 > #029, 2016-07-29 > #030, 2016-08-19 > #031, 2016-08-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 29-07-2016



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2016-07-28 23:44:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 3312, Տպվել է` 53, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎՍ ՀԻՆԳ ԱՎԱԳ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-ԻՑ ԿԴԱՍԱՎԱՆԴՎԵՆ «ՄԻԿՐՈԷԼԵԿՏՐՈՆԻԿԱ», «ՏՏ» ԵՎ «ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ» ԱՌԱՐԿԱՆԵՐԸ

Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների միություն

ՏՀՏ գործատուների միության անդամ կազմակերպությունների կողմից անցած տարի իրականացված աննախադեպ պիլոտային ծրագիրը արձանագրելով բարձր արդյունքներ, այս տարի ընդլայնվում է:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը ստորագրեց Փոխըմբռնման հուշագիր ՏՀՏ գործատուների միության, ՎիվաՍել-ՄՏՍ, ՍինոփսիսԱրմենիա եւ Յունիքոմփ ընկերությունների հետ, որը նախատեսում է պետության եւ տեղեկատվական ու հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի խոշոր ընկերությունների միջեւ ռազմավարական համագործակցության շարունակության մասինՙ ՏՀՏ կրթությունը Հայաստանում որակապես նոր մակարդակի հասցնելու նպատակով:

Փոխըմբռնման հուշագրի նպատակն է բարձրացնել ՏՀՏ ոլորտում մասնագիտական կրթության որակը, ինչպես նաեւ ներմուծել ընկերություններիՙ տեսական ու գործնական նորարարական գիտելիքների վրա հիմնված մեթոդաբանությունը:

Փոխըմբռնման հուշագրի համաձայն ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունն ապահովելու է «Միկրոէլեկտրոնիկա», «Հեռահաղորդակցության հիմունքներ», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» մասնագիտական առարկաների ներդրումը, ինչպես նաեւՙ մշակելու եւ հաստատելու է նշված մասնագիտական առարկաների առարկայական չափորոշիչները եւ ծրագրերը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը մասնակցելու է «Հեռահաղորդակցության հիմունքներ» մասնագիտական առարկայի չափորոշիչների եւ ծրագրի մշակման գործընթացին, ինչպես նաեւՙ իրականացնելու է տվյալ առարկայի ուսուցիչների վերապատրաստումը:

ՍինոփսիսԱրմենիա ընկերությունն իր ներդրումը կունենա «Միկրոէլեկտրոնիկա» առարկայի չափորոշիչների եւ ծրագրի մշակմանը, ինչպես նաեւ կիրականացնի «Միկրոէլեկտրոնիկա» առարկայի ուսուցիչների վերապատրաստում:

Յունիքոմփ ընկերությունը կիրականացնի«Տեղեկատվական տեխնոլոգիաներ»առարկայի չափորոշիչների եւ ծրագրի մշակումը, «Միկրոէլեկտրոնիկա» առարկայի ուսուցիչների վերապատրաստումը, ինչպես նաեւ կապահովի «Միկրոէլեկտրոնիկա», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» եւ «Հեռահաղորդակցության հիմունքներ» առարկաների լաբորատորիաները եւ համակարգչային ցանցը:

Փոխըմբռնման հուշագրով այս տարի նախատեսված է կրթական ծրագրի իրականացումը եւս 5 ուսումնական հաստատություններումՙ Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, N198 ավագ դպրոց, N105 ավագ դպրոց, ՀԱՊՀԳյումրու մասնաճյուղ ավագ դպրոց եւ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի «Ուսմունք» դպրոց:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 29-07-2016

AZG Daily #34, 13-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ