RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#027, 2016-07-15 > #028, 2016-07-22 > #029, 2016-07-29 > #030, 2016-08-19 > #031, 2016-08-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 29-07-2016



Տեղադրվել է` 2016-07-28 23:44:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 3053, Տպվել է` 26, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲԻԶՆԵՍ-ԱՌԱՋԱԴՐԱՆՔՙ ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-ԻՑ

«Հայաստանի պատանեկան նվաճումների» ամենամյա 24-րդ ամառային ճամբարում, հանրապետության մարզերի ավելի քան 150 աշակերտ մասնակցել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի առաջադրած «Բիզնես-առաջադրանք» մրցույթին: Միջոցառումը կազմակերպվել է «Ձեռնարկատիրական եւ քաղաքացիական կրթություն» ծրագրի շրջանակներում:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության համատեղ նախաձեռնության նպատակը բիզնեսի եւ կրթության միջեւ երկխոսություն ստեղծելն ու դրանով իսկ` ավագ դպրոցում սովորող աշակերտների շրջանում ձեռնարկատիրական հմտությունների եւ նորարարական մտածելակերպի զարգացումը խթանելն է: Ծրագիրը ճամբարականներին հնարավորություն է ընձեռում տեսական գիտելիքները կիրառել գործնական միջավայրում, առաջարկել նորարարական բիզնես լուծումներ եւ մոտեցումներ:

Մինչեւ մրցույթի մեկնարկը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի կամավորները ճամբարականներին ներկայացրել էին բիզնես-առաջադրանք: Ավագ դպրոցի աշակերտները սահմանված ժամանակահատվածում պետք է առաջարկեին լուծումներ եւ դրանք ներկայացնեին գնահատող հանձնաժողովին, որի կազմում էին «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության գործադիր տնօրեն Արմինե Հովհաննիսյանը եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ճամբարականներին ներկայացվել էր հետեւյալ բիզնես-առաջադրանքը. հավելյալ ծառայություններ առաջարկել Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորի «Viva» սակագնային պլանների համար: Ուսումնասիրելով «Viva» սակագնային պլաններըՙ ճամբարականները փորձել են գոյություն ունեցող ցանկը համալրել բաժանորդների համար առավել գրավիչ նոր ծառայություններով:

Առաջարկը մշակելիս ճամբարականները փորձել են հաշվի առնել հետեւյալ գործոնները`

- գնային քաղաքականությունը

- բիզնես շահույթը

- կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը

- մրցակցությունը

Առաջարկը պատրաստելու ընթացքում հեռախոսի օգնությամբ ինտերնետից օգտվելու նպատակով, ՎիվաՍել-ՄՏՍ-ը մասնակիցներին տրամադրել էր ինտերնետ հասանելության ծառայություն:

«Բիզնես-կառավարումը մի շղթա է, որտեղ բիզնես նպատակներից բացիՙ անչափ կարեւոր է սպառողին հարմարավետ, ճկուն, գրավիչ արդյունք ներկայացնելը: Ընդ որումՙ այնպես, որ դրա հիմքում լինի ե՛ւ կազմակերպության որդեգրած արժեհամակարգը, եւ՛ մրցակցային լինելու պարտադիր պայմանը, ե՛ւ պատասխանատու մոտեցումը, ե՛ւ երկրի տնտեսության զարգացմանը նպաստելու ռազմավարությունը: Ողջունում եմ ձեր ակտիվությունը եւ հաջողելու նպատակասլացությունը: Այս հարթակը տեսական գիտելիքները գործնականում կիրառելու հրաշալի միջոց է: Ծրագրի շնորհիվ դուք կարող եք դառնալ առավել վստահ եւ հեռատես»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

«Հայաստանի պատանեկան նվաճումների» կողմից կազմակերպվող «Ձեռնարկատիրական եւ քաղաքացիական կրթություն» ծրագիրն իրականացվում է հանրապետության ավելի քան 150 խոցելի համայքնումՙ JHM բարեգործական հիմնադրամի եւ HSBC բանկի հովանավորությամբ: Ծրագրի նպատակն այդ համայնքների շուրջ 2500 աշակերտի տնտեսագիտական եւ ձեռնարկատիրական գիտելիքներ տրամադրելն է, մասնավորապեսՙ բիզնես էթիկայի եւ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հիմունքներին ծանոթացնելը եւ տեսական գիտելիքները գործնականում կիրառելու հնարավորություն ընձեռելը: Ծրագիրն աշակերտներին սովորեցնում է դառնալ ակտիվ քաղաքացիներ, ներգրավվել թիմային աշխատանքներում եւ հոգ տանել իրենց համայնքների բարեկեցության մասին:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը «Բիզնես-առաջադրանք» մրցույթի հաղթողներին նվիրել է Alcatel Pixi 4 սմարթֆոններ:

Մանրամասն տեղեկությունները ներկայացված են «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության վեբ-կայքում` www.jaarmenia.org: www.jaarmenia.org

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 29-07-2016

AZG Daily #35, 21-09-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ