RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#029, 2016-07-29 > #030, 2016-08-19 > #031, 2016-08-26 > #032, 2016-09-02 > #033, 2016-09-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 26-08-2016



Տեղադրվել է` 2016-08-25 22:10:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 6647, Տպվել է` 635, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՇՆԱՅԴԵՐ ԷԼԵԿՏՐԻԿԸ» ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԽԱՐԻՍԽԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՂ ԴԱՌՆԱԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Ա. Մ.

Հայաստանի տնտեսության զարգացման համար ներդրումներ են անհրաժեշտ: Սա բոլորին հայտնի ճշմարտություն է: Այս տեսանկյունից բավականին ուշագրավ էր անցյալ շաբաթվա ընթացքում էներգետիկայի ոլորտի առաջատար ընկերություններից ֆրանսիական «Շնայդեր էլեկտրիկ»-իՙ Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների գծով նախագահ Յոհան Վանդերպլաետսենի այցը Հայաստան: Նրա հանդիպումները Հայաստանի վարչապետի, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի, ոլորտի ընկերությունների ղեկավարների, մասնագետների հետ վկայում են այս ընկերության մտադրությունների լրջության մասին:

«Շնայդեր էլեկտրիկ»-ի մասին լիարժեք պատկերացում կազմելու համար բավական է ներկայացնել նրա հիմնական ցուցանիշներըՙ տարեկան շրջանառությունը 2015-ինՙ 26,6 մլրդ եվրո, 160 հազար աշխատակիցներ, 25 գիտատեխնիկական կենտրոններ, 200 գործարաններ ամբողջ աշխարհում եւ այլն: Ինչ վերաբերում է Հայաստանում ընկերության գործունեությանը, ապա Յոհան Վանդերպլաետսենը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց մեր երկրի այն առավելությունները, որոնք հնարավոր կդարձնեն «Շնայդեր էլեկտրիկ»-ի ներդրումները մեր երկրում: Դրանք ենՙ Հայաստանում այլընտրանքային, առաջին հերթին արեւային էներգետիկայի լուրջ ներուժը, նկատի ունենալով արեւային օրերի մեծաթիվ լինելը մեզ մոտ, ինժիներական ներուժը, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացվածությունը:

«Հայաստանը կարող է առաջատար լինել վերակագնվող էներգիայի նոր տեխնոլոգիաների արտադրությամբ», նշեց Յոհան Վանդերպլաետսենը, ավելացնելով, որ իր ներկայացրած ընկերությունը պատրաստվում է դառնալ խարիսխային ներդրող Հայաստանում: «Ազգ»-ի հարցին, թե ի՞նչ մոտավոր ժամկետներ կարող է նշել Հայաստանում գործունեություն սկսելու համար, Յոհան Վանդերպլաետսենը պատասխանեց, որ հիմա դեռ իրենք զբաղված են հանդիպումներով եւ տվյալների հավաքմամբ: Նախատեսվում է առաջիկա ամիսներին շարունակել տեղեկությունների հավաքումը էներգետիկ ոլորտի սակագնային պատկերի, տարածքների ընտրության, ոլորտների, ազատ տնտեսական գոտիներում գործելու հնարավորությունների մասին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 26-08-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ