RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#029, 2016-07-29 > #030, 2016-08-19 > #031, 2016-08-26 > #032, 2016-09-02 > #033, 2016-09-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 26-08-2016



Տեղադրվել է` 2016-08-25 22:10:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 6673, Տպվել է` 626, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀՐԱՀՐՈՂԸ

Հ. ԱՖՅԱՆ

Վերաքննիչ քրեական դատարանն մերժել է փոխել Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը եւ նա կշարունակի մնալ անազատության մեջ: Հիշեցնենք, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող, իրեն «քաղբանտարկյալ» համարող Ղուկասյանը, որն արդեն 24-րդ օրն է մեկուսարանում հացադուլի մեջ է, մեղադրվում է Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասովՙ զանգվածային անկարգություն հրահրելու հատկանիշներով:

Ուշագրավ է, որ դատարանն ավելի վաղ գրավի դիմաց ազատ էր արձակել Արմեն Մարտիրոսյանին եւ Դավիթ Սանասարյանին, որոնք եւս «նույն գործի» շրջանակներում մեղադրվում են նույն հոդվածի նույն մասի, նույն հատկանիշներով:

Առաջանում է հարց. Անդրիաս Ղուկասյանն ավելի շա՞տ է հրահրել զանգվածային անկարգություններ, քան Մարտիրոսյանն ու Սանասարյանը, թե՞ դատարանն ուղղակի Ղուկասյանին ավելի վտանգավոր է համարում, քան Մարտիրոսյանին եւ Սանասարյանին: Գուցե ա՞յլ պատճառ կա, ասենքՙ Մարտիրոսյանն ու Սանասարյանը ազնիվ խոսք են տվել, որ այլեւս երբեք զանգվածային անկարգություններ չեն հրահրելու, իսկ այ Ղուկասյանը նման խոստում չի տվել: Չի բացառվում, որ զանգվածային անկարգություններ այդ օրը առաջինը հրահրել է Ղուկասյանը, ապա հրահրվել են Մարտիրոսյանը եւ Սանասարյանը, որոնք էլ, իրենց հերթին սկսել են հրահրել ուրիշներին: Այսինքն, եթե հրահրումը չսկսեր Ղուկասյանը, Մարտիրոսյանն ու Սանասարյանը չէին հրահրվի եւ հրահրի, հետեւաբար դատարանը որոշել է, որ թիվ մեկ հրահրողը Ղուկասյանն է եւ կամ հրահրումը սկսվել է նրանից: Ինչեւէ, սրանք վարկածներ են, որոնք միշտ լինում են, եթե իրականությունը ոչ ոք չի ասում եւ որքան երկար չի ասվում իրականությունը, այդքան շատ են լինում վարկածները:

Իրականում, սակայն, Ղուկասյանն ու Սանասարյան-Մարտիրոսյան զույգը մի շատ կարեւոր տարբերություն ունեն: Բանն այն է, որ վերջին երկուսը, ի տարբերություն Ղուկասյանի, Երեւանի ավագանու անդամ են, այսինքն քաղաքի համար կարեւոր մարդիկ, դե յուրե: Ղուկասյանը այս առումով կարող է պարծենալ, անշուշտ, որ ինքն էլ հավակնում էր դառնալ երկրի նախագահ, բայց նախագահական վերջին ընտրություններում Ղուկասյանը ոչնչով աչքի չընկավ, բացի հացադուլից եւ իր կարմիր «կուրտկայից»:

Վերջին «ծուռ» օրերին պարոն Ղուկասյանը փաստորեն աչքի ընկավ «զանգվածային անկարգություններ հրահրելով»: Համենայն դեպսՙ տեսնողներ եղել են: Ենթադրելի է, որ հենց այդ տեսնողներն են ոստիկաններին ասել, որ պարոն Ղուկասյանը հրահրողների հրահրողն է, ինչի արդյունքում էլ «տեսնողի» հաստիք ունեցող ոստիկանությունն այսօր վստահեցրել է դատարանին, որ ոչ մի պարագայում, ռուսի ասածՙ «նի զա կակիյե դենգի» Ղուկասյանին ազատ արձակել չի կարելի: Մի խոսքով... Մենք հիմա խոսում ենք, բայց Անդրիաս Ղուկասյանը հացադուլի մեջ է, ինչպես երեք տարի առաջ փետրվարին, ինչպես երեք տարի առաջ փետրվարինՙ զուտ ազգային-պետական լրջագույն խնդիրներից ելնելով, հարցեր բարձրացնելով, դրանց լուծումը պահանջելով: Լուծվեցի՞ն այդ հարցերը երեք տարի առաջ փետրվարին, ոչ, չլուծվեցին, իսկ լուծվելո՞ւ են այդ հարցերը այսօր... Երեք տարի առաջ, պարոն Ղուկասյանը դադարեցրեց իր հացադուլը, կդադարեցնի այսօր էլ, եթե, իհարկե, իր կարծիքով ինքը անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանում բան փոխվի:

Այնուամենայնիվ, եթե ձեր դիմաց մի քաղաքացի ուժեղ հարվածում է մեկ այլ քաղաքացու, մի շտապեք նրա դեմ ցուցմունք տալ. շատ հնարավոր է, որ հարվածողը ինքնակամ չի դիմել այդ քայլին, այլ նրան հրահրել է... Անդրիաս Ղուկասյանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 26-08-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ