RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#029, 2016-07-29 > #030, 2016-08-19 > #031, 2016-08-26 > #032, 2016-09-02 > #033, 2016-09-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 26-08-2016



ՀԱՄԱՌՈՏ

Տեղադրվել է` 2016-08-25 22:10:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 4277, Տպվել է` 626, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԵՂՐԻՈՒՄ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Ա. Մ.

Սյունիքի մարզի մի շարք համայնքներում սակավաջուր ամիսներին մեխանիկական եղանակով Մեղրիի ինքնահոս համակարգին ջրալրում ապահովելու նպատակով, կառավարության երեկվա որոշմամբ գումար կհատկացվի թվով 12 պոմպակայանների եւ 600 գծամետր խողովակաշարի մոնտաժման աշխատանքներն իրականացնելու համար: Պոմպակայանները կշահագործվեն շոգ կլիմայական պայմաններում Մեղրի գետում ջրի ոչ բավարար առկայության պատճառով վտանգվող շուրջ 480 հա հողատարածքների ոռոգումն իրականացնելու համար: Միաժամանակ, Մեղրու տարածաշրջանում օգտագործվող ոռոգման ջրի դիմաց գանձվող վարձավճարների նկատմամբ 2016 թվականի համար 50 տոկոս զեղչ կկիրառվի:

Եվս 9 ծառայողական մեքենա կօտարվի

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին ամրացվածՙ 9 միավոր տրանսպորտային միջոցը կառավարության երեկվա որոշմամբ առաջարկվում է հետ վերցնել եւ ամրացնել պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմինՙ հետագայում օտարելու նպատակով:

Ինտերնետ շահումով խաղերըՙ լիցենզավորման ենթակա

«Շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում երեկ կառավարության հավանությանն արժանացած նախագծի համաձայն, «Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպում» գործունեության տեսակը դառնում է լիցենզավորման ենթակա` նախկին պարզ ընթացակարգով լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի փոխարեն: Հիմնավորման համաձայն, մինչ վերոնշյալ օրենքի ընդունումը «Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպումը» համարվում էր պարզ ընթացակարգով լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ, որը հնարավորություն չէր տալիս իրականացնել տեղերում ստուգումներ, ինչպես «Շահումով խաղերի եւ խաղատների մասին», այնպես էլ «Փողերի լվացման/ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքների պահանջներին համապատասխանության մասով:

«Տանգո»-ի վճարած գումարի մի մասը Երեւանի փողոցների նորոգմանը

«Տանգո» ՓԲԸ-ի կողմից Կառավարական N 2 մասնաշենք հասցեում գտնվող շենք-շինությունների օտարումից Երեւան համայնքի բյուջե վճարման ենթակաՙ 4 մլն 886 հազար դոլարին համարժեք դրամը ստանալուց հետո, կառավարության երեկվա որոշմամբ Երեւանի քաղաքապետարանին առաջարկվում է դրա մոտ կեսն ուղղել Երեւանի փողոցների ընթացիկ նորոգման եւ ճաքալցման, ինչպես նաեւ արտաքին լուսավորության ցանցի շահագործման եւ պահպանման աշխատանքների իրականացմանը: Գումարի մյուս կեսը նախատեսվում է ուղղել ՀՀ պետական բյուջեի պահուստային ֆոնդ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 26-08-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ