RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#029, 2016-07-29 > #030, 2016-08-19 > #031, 2016-08-26 > #032, 2016-09-02 > #033, 2016-09-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 26-08-2016



Տեղադրվել է` 2016-08-25 22:10:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 4461, Տպվել է` 623, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի (մականունըՙ «Միայնակ Գայլ») թեկնածությունը Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի ընտրություններին մասնակցելու համար:

Հիշեցնենք, որ Նուբարաշեն ՔԿՀ-ում այս պահին գտնվող Արայիկ Խանդոյանին ի վերջո թույլ տվեցին իր վստահված անձին թեկնածությունը դնելու լիազորագիր ներկայացնել եւ նա, փաստորեն, մասնակցելու է հայրենի գյուղի գյուղապետիՙ սեպտեմբերի 18-ին կայանալիք ընտրություններին:

Հաղթելու պարագայում, Արայիկ Խանդոյանը կլինի, թերեւս, աշխարհի միակ համայնքապետը, որ իր համայնքի բնակիչներին չի ընդունի, ավելին ոչ մի ծաղկահովիտցի ցանկություն չի հայտնի հանդիպել գյուղապետի հետ: Ավելացնենք նաեւ, որ Էրեբունու ՊՊԾ-ում գտնվելու օրերն «Ծռերը» հանդես էին գալիս հայտարարությամբ, որ զինված պայքարը բան փոխելու միակ միջոցն է: Փաստորեն դա այդքան էր այդպես չէր, հակառակ պարագայում պարոն Խանդոյանը չէր դիմի բան փոխելու միակ օրինակ միջոցինՙ ընտրություններին:

Ի դեպ, պարոն Խանդոյանը Ծաղկահովիտի գյուղապետի ընտրություններում կմրցակցի գործող գյուղապետ, հանրապետական Երվանդ Խաչատրյանի, անկուսակցական Նորայր Հակոբյանի եւ վերջինիս եղբայր, ԲՀԿ-ական Աշոտ Հակոբյանի հետ: Հետաքրքրական պայքար է սպասվում Հակոբյան եղբայրների միջեւ նաեւ, բայց սաՙ իմիջիայլոց:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 26-08-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ