RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#029, 2016-07-29 > #030, 2016-08-19 > #031, 2016-08-26 > #032, 2016-09-02 > #033, 2016-09-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 26-08-2016



Տեղադրվել է` 2016-08-25 22:10:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 4346, Տպվել է` 626, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ՆԵՐԽՈՒԺԵՑ ՍԻՐԻԱ

Պ. Ք.

Նպատակը, իբր, սահմանային միջանցքի պահպանումն է

Չորեքշաբթի վաղ առավոտյան թուրքերը Սիրիայի տարածքի վրա աննախադեպ լայնածավալ հարձակում են սկսել Ջարաբլուս քաղաքի շրջանում: Սիրիական տարածք են մտել տանկեր, զրահամեքենաներ, հատուկ ջոկատներ, որոնց օժանդակում են թուրքական F-16 ռազմօդանավեր եւ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի օդանավեր: Այդ մասին հաղորդում է Ռոյթեր գործակալությունը:

Հարձակման նպատակները պաշտոնապես երեքն ենՙ աջակցություն Սիրիայի «չափավոր» ընդդիմությանը, պայքար «Իսլամական պետության» եւ իսլամիստներին հավասարեցված քուրդ գրոհայինների դեմ: Չհայտարարված նպատակներից մեկը թերեւս պայքարն է նախագահ Ասադի դեմՙ «չափավոր» ընդդիմության միջոցով: Քրդերը թուրքերի գործողությունն արդեն անվանել են բացահայտ օկուպացիա:

«Ալ Մայադն» հեռուստաալիքը չորեքշաբթի հետմիջօրեին հաղորդեց, որ թուրքերը երկու կողմից փաստորեն արդեն մտել են Ջարաբլուս քաղաք: Նախագահ Էրդողանը Անկարայում ելույթ ունենալով հայտարարել է, թե հարձակման նպատակը ԻՊ-ից եւ սիրիացի քրդերից բխող սպառնալիքի վերացումն է: Նա ընդգծել է, որ գործողությունը կշարունակվի, քանի դեռ սահմանամերձ տարածքներից բխող վտանգը լիովին չի վերացել:

Սակայն փորձագետների կարծիքով, գործողության իրական նպատակը Ջարաբլուսը Ազազին կապող 100 կիլոմետրանոց միջանցքի պահպանումն է, այլ ոչ թե պայքարը իսլամիստ արմատականների դեմ: ՌԴ ԳԱ Արեւելագիտության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ստանիսլավ Իվանովը «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում նշել է, որ ԻՊ դիրքերի ռմբակոծումը լոկ քողարկում է «չափավոր» ընդդիմությանը հատկացվող օգնությունը, որի մարտիկներին փաստորեն անհնար է տարբերել ԻՊ դրոշի ներքո կռվող ջիհադիստներից: Իվանովի խոսքերով, հանուն սահմանային միջանցքի պահպանման թուրքերը ձեւացնում են, թե ռմբակոծում են ԻՊ դիրքերը, բայց իրականում նրանք միաժամանակ հարվածներ են հասցնում սիրիացի քրդերի դիրքերին: Թուրքերի գլխավոր նպատակներն ենՙ պահպանել թուրք-սիրիական սահմանի Ջարաբլուս-Ազազ 100 կիլոմետրանոց հատվածի վերահսկողությունը եւ Ասադի թշնամի թուրքամետ խմբավորումների մատակարարումն ապահովելու հնարավորությունը, մանավանդՙ Հալեպի շրջանում: Թուրք-սիրիական սահմանի մնացյալ 800 կիլոմետրը վերահսկում են սիրիացի քուրդ ապստամբները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 26-08-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ