RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-08 00:01:18Բռնկվեց գազատար Ադրբեջանում
2020-08-07 22:15:33Օրենքը գերակա է (տեսանյութ)
2020-08-07 21:59:27Աֆրիկայում COVID-19-ի դեպքերը գերազանցեցին 1 միլիոն ցուցանիշը
2020-08-07 15:30:43Վարչապետի մոտ քննարկվել է Երևանի Ֆիրդուսի 33-րդ թաղամասի կառուցապատման նախագիծը
2020-08-07 14:30:37Բեյրութի պայթյունը (տեսանյութ)
#030, 2016-08-19 > #031, 2016-08-26 > #032, 2016-09-02 > #033, 2016-09-09 > #034, 2016-09-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 02-09-2016



Տեղադրվել է` 2016-09-02 19:24:31 (GMT +04:00)


Ընթերցված է` 6271, Տպվել է` 612, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹՈՒՐՔԻԱՆՙ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈՔՐԻԿ (՞) ԽՆԴԻՐԸ

Հ. Ծ.

Բացի հարցականից, որը մեր հավելումն է, վերնագիրը Անկարայում ապրող «Հուրիյեթ» օրաթերթի սյունակագիր Բուրակ Բեկդիլինն է, որն իր ստորեւ թարգմանաբար եւ հատվածաբար ներկայացվող մեկնաբանությունը զետեղել է «Gatestone» ինստիտուտի կայքում:

Տասնչորս տարի շարունակ Ռեջեփ Թայիբ Էրդողանի իսլամական կառավարության տակ գտնվող Թուրքիան մի ժամանակ «կամուրջ» էր համարվում եվրոպական եւ մահմեդական քաղաքակրթությունների միջեւ: Նրա անդամակցությունը Եվրոմիությանը խրախուսում էին բոլորը: Երեք տասնամյակ անց նա դարձել է Եվրոպայի լուրջ խնդիրներից մեկը:

«Թուրքական խնդիրը» երկրի ներսում ժամանակ առ ժամանակ տեղի ունեցող պայթյունները չեն: Ոչ էլ հեղաշրջման փորձը կամ այն, թե ով է իշխում այնտեղ: Դա ժողովրդավարության իսպառ բացակայությունն է, որն անհերքելի է:

Եվրոպան, թեեւ շատ դանդաղորեն, սկսել է սթափվել «կամրջի» այդ հասկացությունից: Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերի խոսքերով իր երկրի հարաբերությունները Թուրքիայի հետ այնքան վատ են ներկայիս, որ իրականում «ոչ մի հիմք» չկա բանակցություններ վարելու: «Մեր երկրները նման են երկու տարբեր մոլորակներից եկած էմիսարների», ասել է նա, եւ նա ճիշտ է: Նա նաեւ միակը չէ, որ Թուրքիային «օտար» է համարում:

Իտալիայի վարչապետ Մաթեո Ռենզին , Էրդողանի «Իտալիան պետք է ոչ թե իմ որդու, այլ մաֆիայի հարցով զբաղվի» հորդորին պատասխանելով ասել է, գուցե Էրդողանին ոչ հասկանալի լեզվով. «Իտալիայում գործում է անկախ իրավական համակարգ, եւ դատավորները պատասխանատու են իտալական սահմնադրության, եվ ոչ թե Թուրքիայի նախագահի առաջ»:

Իր հերթին, անսովոր ռեալիզմ ցուցաբերլով, Ավստրիայի կանցլեր Քրիստիան Քեռնը նշել է, որ եվրոպական կառավարությունների ղեկավարների հետ քննարկելու է Թուրքիայի ԵՄ անդամակցության վերաբերյալ խոսակցություններին վերջ տալու հարցը: Նա անդամակցության այդ խոսքերը բնութագրել է որպես «դիվանագիտական ֆիկցիա»: «Մենք գիտենք, որ Թուրքիայի ժողովրդավարության մակարդակները բավարար չեն անդամակցության համար», ասել է նա:

Նույնիսկ կիպրոսաբնակ թուրքերն են վախենում Էրդողանի վարած իսլամականացման քաղաքականությունից: Ութսուն քաղաքական խմբավորումներից մոտ 1.500 հոգի Նիկոսիայում փողոց են դուրս եկել բողոքելու «իրենց աշխարհիկ մշակույթը իսլամական նորմերին հարմարեցնելու Թուրքիայի ջանքերի» դեմ:

Այս բոլորը անխուսափելիորեն Թուրքիային դարձնում են «օտար թեկնածու», որն ակնկալում է մուտք գործել եվրոպական այդ «ակումբը»: Ըստ Եվրոպայում անցկացված մի հարցախույզի, Թուրքիան անդամակցության ամենանվազ ցանկալի թեկնածուն է: Նրա անդամակցությանը դեմ է Նորվեգիայում բնակչության 54 տոկոսը, իսկ Գերմանիայումՙ 81 տոկոսը: Ջելալ Յալընըզ անունով թուրք քիչ հայտնի մի փիլիսոփա 60-ականների թուրքերին նմանեցրել է «նավի ուղեւորների, որոնք դեպի արեւմուտք են վազում, մինչ իրենց նավը դեպի արեւելք է գնում»:

«Սակայն թուրքերը մենակ չէին այդ ձգտման մեջ: Նրանց թիկունքում կանգնած էին այսպես կոչված ազատամիտ, «լիբերալ» արեւմտյան ղեկավարներ», եզրափակում է հոդվածը Բուրակ Բեկդիլը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 02-09-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ