RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#030, 2016-08-19 > #031, 2016-08-26 > #032, 2016-09-02 > #033, 2016-09-09 > #034, 2016-09-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 02-09-2016



Տեղադրվել է` 2016-09-02 19:24:31 (GMT +04:00)


Ընթերցված է` 6156, Տպվել է` 622, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲՈՍՏՈՆՈՒՄ ՏԱՔՍԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅԱԶԳԻ ՄԱԳՆԱՏԸՙ ՀԱՆՑԱԳՈՐԾ

Հ. Ծ.

«Բոստոն Գլոբ» պարբերականի հաղորդմամբ, Բոստոնում (ԱՄՆ) տաքսու մագնատ, հայազգի Էդուարդ Ջ. Թութունջյանը համաձայնել է որպես տուգանք վճարել ավելի քան 2 միլիոն դոլար այն բանից հետո, երբ հարկային ծառայությունները բացահայտել են, որ նա խուսափում է հարկեր վճարելուց, անօրինական ներգաղթյալների է աշխատանքի ընդունում եւ նրանց չի վճարում հավելյալ աշխատաժամերի դիմաց:

Թութունջյանը 66 տարեկան է, եւ Մ. Նահանգներ է տեղափոխվել Հորդանանից պատանեկան տարիքում: Նրա անվան EJT սկզբնատառերով գործող տաքսիների ցանցը քառասուն տարիների ընթացքում նա հետզհետե ընդարձակել է եւ դարձել Բոստոնում տաքսի ծառայությունների բիզնեսի թագավորը, շուրջ 250 միլիոն դոլար արժող ունեցվածքով: Վերջին հաշվարկներով նա բանեցրել է 372 տաքսի, որն, ըստ պարբերականի, նշանակում է, որ քաղաքում գործող 5 տաքսիներից մեկը նրան է պատկանել: Նա վարորդներին կանխիկ է վճարել հավելյալ աշխատաժամերի համարՙ հաշվելով դրանք որպես սովորական ժամեր, գանձել յուրաքանչյուրից օրական 100 դոլար, հաշվապահական համապատասխան գրառումներ չի կատարել եւ պետությունից թաքցրել է իր ընկերության ծավալները:

Ենթադրվում է, որ Բոստոնի շրջանային դատարանը կարող է, բացի տուգանքից, նրան դատապարտել նաեւ երկու տարվա բանտարկության:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 02-09-2016

AZG Daily #2, 17-01-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ