RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#030, 2016-08-19 > #031, 2016-08-26 > #032, 2016-09-02 > #033, 2016-09-09 > #034, 2016-09-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 02-09-2016



Տեղադրվել է` 2016-09-02 19:24:31 (GMT +04:00)


Ընթերցված է` 6135, Տպվել է` 620, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՋՈՒՄՀՈՒՐԻԵԹԻ» ԽՄԲԱԳԻՐԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՎԵԼ

Հ. Ծ.

Ստամբուլից BBC-ն տեղեկացնում է, որ պետական գաղտնիքներ բացահայտելու համար մեղադրվող Ջան Դյունդարը հրաժարվել է ընդդիմադիր «Ջումհուրիեթ» թերթի իր պաշտոնից: Նրա գտնվելու վայրը անհայտ է, բայց ենթադրվում է, որ Գերմանիայում է: Նա ասել է, որ չի պատրաստվում հանձնվել թուրքական արդարադատությանը: «Նրանց հավատ ընծայելը նման է գլուխդ գիլյոտինի տակ դնելուն», ասել է նա, խոստանալով շարունակել հոդվածներ գրել թերթին: Ջանին եւ նրա համախոհներին մեղադրում են սիրիական ապստամբներին Թուրքիայի զենք մատակարարելը բացահայտելու մեջ:

Հիշեցնենք, որ ձախողված հեղաշրջումից հետո ավելի քան 23 հազար մարդ է ձերբակալված Թուրքիայում եւ 82 հազար պետական պաշտոնյաներ ազատված են իրենց զբաղեցրած պաշտոններից: Իշխանությունները փակել են նաեւ որոշ լրատվամիջոցներ, բանտարկել լրագրողների եւ արգելել ուրիշներին քաղաքից բացակայել: Օգոստոսի 16-ին երկու գնդապետներ եւս ձերբակալվեցին հարցաքննվելու համար, եւ Ստամբուլի դատական ատյաններից 173 հոգու համար ձերբակալման հրաման արձակվեց:

Դյունդարի եւ նրա խմբագրական կազմից Էրդեմ Գյուլի դեմ հետապնդումները քննադատել են միջազգային բազմաթիվ կազմակերպություններ, որոնց թվում նաեւ «Միջազգային ներում»ըՙ «Ամնեսթի ինտերնեշնլը»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 02-09-2016

AZG Daily #46, 06-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ