RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-08 00:01:18Բռնկվեց գազատար Ադրբեջանում
2020-08-07 22:15:33Օրենքը գերակա է (տեսանյութ)
2020-08-07 21:59:27Աֆրիկայում COVID-19-ի դեպքերը գերազանցեցին 1 միլիոն ցուցանիշը
2020-08-07 15:30:43Վարչապետի մոտ քննարկվել է Երևանի Ֆիրդուսի 33-րդ թաղամասի կառուցապատման նախագիծը
2020-08-07 14:30:37Բեյրութի պայթյունը (տեսանյութ)
#030, 2016-08-19 > #031, 2016-08-26 > #032, 2016-09-02 > #033, 2016-09-09 > #034, 2016-09-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 02-09-2016



Տեղադրվել է` 2016-09-02 19:24:31 (GMT +04:00)


Ընթերցված է` 4398, Տպվել է` 615, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆ` ՆՎԱԶԵԼ Է, ԲԱՅՑ ...

Ա. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, այս տարվաՙ 2016-ի հունվար-հուլիս ամիսներին Թուրքիայից Հայաստան ապրանքների ներմուծումը կազմել է մոտ 72 մլն դոլարՙ նախորդ տարվա 74 մլն դոլարի համեմատ նվազելով 2,7 տոկոսով: Այն, որ թուրքական ապրանքներ գնելուց հրաժարվելը ոչ թե զուտ զգացմունքային քայլ է, այլ մեր ազգային անվտանգության հարց, բազմիցս ասել ենք: Այդ երկիրը շարունակում է թշնամական մոտեցում ցուցաբերել Հայաստանի նկատմամբ, տրանսպորտային շրջափակման ենթարկելով մեր երկիրը, ռազմական, ֆինանսական եւ ամեն տեսակի այլ օգնություն ցուցաբերելով մեր մյուս թշնամի Ադրբեջանին, իսկ Հայաստանի անկախության առաջին տարիներին նպատակ է ունեցել ներխուժել Հայաստան, ինչը տեղի չի ունեցել միայն Ռուսաստանի պաշտոնական նախազգուշացման պատճառով:

Այս ամենով հանդերձ, մեր քաղաքական եւ լրատվական դաշտի լիբերալ եւ արեւմտամետ «գործիչները» բուռն հակազդեցությամբ են վերաբերվում թուրքական ապրանքներ գնելուց հրաժարվելու կոչերին, իսկ նրանց հարող տնտեսագետներն էլ դա համարում են գրեթե տարերային աղետ, ասելով, որ Հայաստանի տնտեսությունը եւ հատկապես փոքր բիզնեսը (բնականաբար նկատի ունեն միայն Թուրքիայից ապրանքներ ներմուծողներին եւ վաճառողներին) կսնանկանա, կկործանվի եւ այլն: Իրականում, սկսած անցյալ տարվանից, թուրքական ապրանքների ներմուծումը Հայաստան կտրուկ նվազել է, իսկ դրանից ոչ երկիրն է կործանվել, ոչ էլՙ փոքր բիզնեսը: Վերջինս, ի դեպ, նույն ապրանքներն այլ երկրներից ներկրելու լայն հնարավորություններ ունի:

Այսպես, 2015-ին Հայաստան են ներմուծվել 137 մլն դոլարի թուրքական ապրանքներ, այն դեպքում, երբ 2014-ին ներմուծվել էին 232 մլն դոլարի ապրանքներ: Այսինքն, անցյալ տարի շուրջ 95 մլն դոլարով կամ 41 տոկոսով նվազել է թուրքական ապրանքների ներմուծումը Հայաստան: 2016-ի տարեկան արդյունքներով 2015-ի ցուցանիշը, հավանաբար, պահպանվի կամ փոքր նվազում արձանագրվի, ինչը մխիթարական չէ: Մխիթարական չէ այն պատճառով, որ թուրքական ներմուծման նվազումը ավելի շուտ Թուրքիայում տեղի ունեցող ցնցումներով է պայմանավորված, քան թե մեր գիտակցությամբ եւ ձեռնարկվող քայլերով:

Նկատի ունենալով թուրքական պետության վտանգավորությունը մեր երկրի եւ ժողովրդի համար, հարկ է, որ Հայաստանի Հանրապետությունը որոշակի սահմանափակումներ կիրառի այդ երկրից ներմուծվող ապրանքների նկատմամբ: Խոսքը ոչ թե արգելելու, այլ որոշակի մաքսատուրքեր կիրառելու մասին է: Դա կդրդի ներմուծողներին հրաժարվել այդ երկրից ապրանքներ ներմուծել, իսկ տեղականՙ հատկապես հագուստ արտադրողներինՙ կձերբազատի թուրքական ապրանքների անբարեխիղճ մրցակցությունից: Վերջինս պայմանավորված է նրանով, որ ներմուծվող հագուստ մաքսազերծվում է հագուստների քաշով, իսկ տեղականըՙ հատով: Կանի դա պետությունը, թե՞ ոչ, հայտնի չէ: Չնայած Հայ դատը հետապնդող կուսակցության ներկայացուցիչ էկոնոմիկայի նախարարը անորոշ խոստումներ տվեց այս առնչությամբ, բայց հետո դրանցից էլ հրաժարվեց: Այս կացության մեջ մեզ բոլորիս մնում է շարունակել հրաժարվել թուրքական ապրանքներից, բոլոր միջոցներով կոչ անելով նույնը անել մեր ծանոթներին, բարեկամներին, ընկերներին, բացատրելով նրանց, որ դրանով մենք հրաժարվում ենք մեր թշնամի երկրի տնտեսությունը զարգացնելուց, գոնե մեր չափով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 02-09-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ