RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-08 00:01:18Բռնկվեց գազատար Ադրբեջանում
2020-08-07 22:15:33Օրենքը գերակա է (տեսանյութ)
2020-08-07 21:59:27Աֆրիկայում COVID-19-ի դեպքերը գերազանցեցին 1 միլիոն ցուցանիշը
2020-08-07 15:30:43Վարչապետի մոտ քննարկվել է Երևանի Ֆիրդուսի 33-րդ թաղամասի կառուցապատման նախագիծը
2020-08-07 14:30:37Բեյրութի պայթյունը (տեսանյութ)
#030, 2016-08-19 > #031, 2016-08-26 > #032, 2016-09-02 > #033, 2016-09-09 > #034, 2016-09-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 02-09-2016



Տեղադրվել է` 2016-09-02 19:24:31 (GMT +04:00)


Ընթերցված է` 4410, Տպվել է` 598, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲԱԼԱՍԱՆՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳԱՐԵԳԻՆԻ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հանրապետականը պարզվում է ազգանուն ունիՙ Բալասանյան: Դե այսինքն` Բալասանյան Հանրապետական Գարեգինի: Այսինքնՙ սրանից հետո բոլոր ընտրություններում, լինենք դրանք ՏԻՄ, թե հանրապետական նշանակության, այս կուսակցությունը կարող է հանդես գալ իր անվանման, ենթադրենքՙ միայն ազգանունովՙ Բալասանյան, կամ անունովՙ Հանրապետական, կամ էլ հայրանունով: Գյումրիում կայանալիք ՏԻՄ ընտրություններին ՀՀԿ-ն որոշել է հանդես գալ ազգանունովՙ Բալասանյան: Ճիշտ է, այն «համընկել է» Գյումրու գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի ազգանվան հետ, բայց դա գործին միայն օգնում է, քանի որ ՀՀԿ-ն Գյումրիում սատարում է հենց Բալասանյանին, որին սատարում են նաեւ Հայաստանի բոլոր քրիստոնեա-դեմոկրատները:

Հենց այս կազմով էլ հավանաբար նրանք գարեջրի բաժակներով նստած են եղել մի օր Գյումրում եւ որոշել են, որ տղերք, բերեք դաշինք կազմենք: Բոլորը համաձայնել են, մանավանդ քրիստոնեա-դեմոկարտները, քանի որ վերջիններիս բոլորը չէ, որ առաջարկում են դաշինք կազմել: Հետո ՀՀԿ-ն ասել է, թե եկեք կազմենք ՀՀԿ միացյալ ցուցակը, եւ հենց այդ պահին էլ Սամվել Բալասանյանն ասել է, հըլը մի րոպե, ի՞նչ ՀՀԿ, ես ՀՀԿ-ական չեմ: ՀՀԿ-ն, ելնելով իր քաղաքական եւ պետական փորձառությունից, միանգամից ասել է, դու ՀՀԿ-ական չես, ուրեմն մենք բոլորս Բալասանյան ենք: Բոլորը դարձել են գոհ ու երջանիկ, մանավանդ քրիստոնյա-դեմոկրատները, քանի որ վերջիններս հազվադեպ են գոհ ու երջանիկ լինելու հնարավորություններ ստանում. դեմոկրատիային վաղուց արդեն քչերն են հավատում, քրիստոնեությաննՙ առավել եւս:

Հենց այսպես էլ, երեւեի, ստեղծվել է Բալասանյան դաշինքը: Ապա ՀՀԿ-ում եւ Խոսրով Հարությունյանի գլխավորած Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունում հավաքվել են 99 հոգի, կազմել են դաշինք եւ հենց այդպես դաշինքովՙ սուրը սրին, միտքը մտքին, բաժակը բաժակին պատրաստվում են հաղթել Գյումրիում: Հիմա, հետաքրքրական է, եթե «Բալասանյան» դաշինքում ընդգրկված բոլոր 99 հոգուն հարցնենք, թե դուք ո՞վ եք, ի՞նչ են պատասխանելու, ասելու ենՙ Մենք բոլորս Բալասանյան ե՞նք: Չէ, ուղղակի հետաքրքրական է...

Հիմա, այսինքն մինչեւ այս պահը, Գյումրու ՏԻՄ ընտրություններում առաջադրվել է «Բալասանյան» դաշինքը, որը գլխավորում է նախկին ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը, «Ալյանս» կուսակցությունը, որը ղեկավարում է նույնպես նախկին ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանը, Նիկոլ Փաշինյանիՙ «Քաղաքացիական պայմանագիրը» եւ ԳԱԼԱ ու «Գյումրեցու ոգի» կուսակցությունները: Թեժ պայքար է լինելու, մանավանդ «ԳԱԼԱ»-ի եւ «Գյումրեցու ոգի» կուսակցությունների միջեւ: «Բալասանյականները», կարծում եմ, շանս չունեն. Բանն այն է, որ ինչպես կյանքը ցույց է տալիս, մեր ընտրություններում, լինեն դրանք ՏԻՄ, թե չՏԻՄ, միշտ հաղթում է ՀՀԿ-ն, իսկ ՀՀԿ անուն ընտրացուցակներում չկա, այսինքն մաքուր դեմոկրատական, ավելինՙ քրիստոնեական ընտրություններ են լինելու: Գյումրին արժանի է դրան, մենք արժանի ենք դրան...

Բայց այդուհանդերձ, ինչո՞ւ խուսափել սեփական անունից եւ սեփական անունով ներկայանալուց: Ասենք ավելի նպատակահարմար չէ՞ր լինի, եթե ոչ թե «Բալասանյան» դնեին դաշինքի անունը, այլՙ «Հանրապետակ-յան»: Համ բոլորը կհասկանային, թե Բալասանյան ասելիսՙ ինչը ի նկատի ունեք, համ էլ այդ անունը կմիավորեր ե՛ւ Հանրապետականին, քանի որ կուսակցության անվանման առաջին մասը կա, ե՛ւ Բալասանյանին, որի ազգանվան վերջին երեք տառը կա: Հա, մեկ էլՙ բոլոր հայ քրիստոնեա-դեմոկրատներին: Չմոռանանք նրանց հանկարծ...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 02-09-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ