RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#030, 2016-08-19 > #031, 2016-08-26 > #032, 2016-09-02 > #033, 2016-09-09 > #034, 2016-09-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 02-09-2016



Տեղադրվել է` 2016-09-02 19:24:31 (GMT +04:00)


Ընթերցված է` 4143, Տպվել է` 560, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԻՐԻԱՅՈՒՄ

Պ. Ք.

«Սիրիայի առանց այդ էլ խառնաշփոթ վիճակին գումարվեցին Թուրքիայի ռազմավարության փոփոխությունները, որոնք կարող են էլ ավելի ապակայունացնել իրադրությունը», պնդում է իսպանական El Mundo թերթն իր խմբագրական հոդվածում: Թերթի կարծիքով, Սիրիայի իրադարձություններին թուրքական զորքերի անցյալ շաբաթ սկսած միջամտությունը «բացատրվում է ոչ այնքան «Իսլամական պետության» դեմ պայքարելու հանկարծական ձգտմամբ, որքան թուրք-սիրիական սահմանի շրջանում քրդերի դիրքերի հետագա ամրապնդում թույլ չտալու փորձերով», ասվում է հոդվածում:

Այդ շախմատային տախտակի վրա ուժերից յուրաքանչյուրը քայլեր է կատարումՙ ելնելով ռիսկերի եւ օգուտների դիվային հաշվարկից, իսկ Էրդողանի վարչակարգը շատ ավելի տագնապում է քրդերի, քան «Իսլամական պետության» պատճառով:

Ստեղծված իրավիճակը էլ ավելի է բարդացնում ԱՄՆ-ի ծրագրերը: Քրդական աշխարհազորը անփոխարինելի հենարան է Իրաքում եւ Սիրիայի հյուսիսում «Իսլամական պետության» դեմ մղվող պայքարում: Սակայն Թուրքիան ԱՄՆ-ի ռազմավարական կարեւոր գործընկերն է, ուստի Վաշինգտոնը համաձայնվեց Անկարայի պահանջին եւ սիրիացի քրդերի զորքերին պարտավորեցրեց Սիրիայում հետ քաշվել Եփրատից արեւելք:

Թերթի կարծիքով, անչափ մեծ է Սիրիայի «լիբանանացման», այսինքն այնպիսի իրավիճակի ստեղծումը, երբ օտարերկրյա մի քանի տերություն փորձում է երկիրը բաժանել ազդեցության ոլորտների: Նախագահ Ասադի վարչակարգը դիմանում է Մոսկվայի ու Թեհրանի օգնության շնորհիվ: Վարչակարգի վերահսկողությունից դուրս հայտնված սիրիական տարածքում իրենց խաղն են խաղում ԱՄՆ-ը, Թուրքիան եւ արաբական երկրները: Հակամարտության դիվանագիտական կարգավորումը ավելի ու ավելի է դժվարանում: Թերթը հետեւյալ կոչն է անում. «Թո՛ղ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը մոռանան իրենց սպասելիքները: Սիրիայում միայն ընդհանուր ռազմավարությունը կօգնի ինչ-որ կերպ սկսել այդ մղձավանջային գլուխկոտրուկի լուծումը»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 02-09-2016

AZG Daily #2, 17-01-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ