RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#030, 2016-08-19 > #031, 2016-08-26 > #032, 2016-09-02 > #033, 2016-09-09 > #034, 2016-09-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 02-09-2016



Տեղադրվել է` 2016-09-02 19:24:31 (GMT +04:00)


Ընթերցված է` 3067, Տպվել է` 110, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ «ՖՈՒԼԵՐ ՏՆԱՇԻՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ» ՏՈՒՆ ԵՆ ԿԱՌՈՒՑԵԼ ԳՈՐԻՍՈՒՄ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» աշխատակիցներն ու ղեկավարները Սյունիքի մարզի Գորիս համայնքում մասնակցել են Հասրաթյանների կիսակառույց տան շինարարությանը:

Կազմակերպությունների կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագրով, հնգամյա համագործակցության արդյունքում` Հայաստանի բոլոր մարզերում աջակցություն է ստացել 134 ընտանիք: Սյունիքի մարզում ծրագրից օգտվել է 4 ընտանիք:

Հասրաթյանների ընտանիքը տարիներ շարունակ ապրել է բնակարանի մասին երազանքներով: Ընտանիքի հայրըՙ Վարդանը զինծառայող է: Աշխատանքի բերումով, նաեւ տուն չունենալու պատճառով, Հասրաթյանները տարիներ շարունակ ապրել են վարձակալությամբ: Ընդ որումՙ Հայաստանի տարբեր քաղաքներումՙ Իջեւանում, Ղափանում, Վայքում: 2002թ.-ին նրանց հաջողվում է կիսակառույց-կիսաքանդ մի տարածք գնել Գորիսի թաղամասերից մեկում, սակայն շինարարությունն ավարտին հասցնել եւ սեփական տանիք ունենալՙ չեն կարողանում:

«Ճակատագրի բերումով շատ տներում ենք բնակվել: Երեխաներս հասակ են առել առանց զգալու տուն ունենալու բերկրանքը: Աղջիկս արդեն ուսանող է: Տղաս ծառայում է բանակում, փոքր որդիս դեռ աշակերտ է: Հույս ունեմ, որ այլեւս ստիպված չենք լինի տնից տուն տեղափոխվել: Հիմա, երբ մեր տարիների երազանքը իրականություն է դառնում, անպատմելի է դառնում իմ ուրախությունը»,- ասել է ընտանիքի մայրըՙ Նազելին:

2016թ.-ին բնակարանի խնդիրն անցյալում կմնա ծրագրի շահառու 41 ընտանիքի համար. 21 ընտանիք կավարտի կիսակառույց տան շինարարությունը, եւս 20-ըՙ կնորոգի եւ հետագա քայքայումից զերծ կպահի իր տունը:

«Բոլորն էլ իրենց կյանքում ունենում են խնդիրներ, որոնք հաղթահարելու համար անհրաժեշտ են լինում կամք եւ ժամանակ: Երբ մարդիկ զգում են, որ մենակ չենՙ ավելի վստահ են հաղթահարում դժվարությունները: Այս ծրագիրն ունի երկու նպատակ: Առաջինըՙ երեւացողը, մարդկանց կյանքում դրական փոփոխություն ապահովելն է: Առավել կարեւոր է երկրորդըՙ անտարբերությունը մերժելու ցանկությունը: Կյանքը պահանջում է բաց աչքերով նայել իրականությանը եւ համարժեք արձագանքել իրավիճակին: Եթե ցանկանում ենք լուծված տեսնել խնդիրները, պիտի սովորենք սրտացավ լինել եւ համախմբվել»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

«Շինարարական աշխատանքների համար ամենաեռանդուն շրջանն արդեն ավարտին է մոտենում եւ, ահա, գալիս է բերքահավաքի ժամանակը: Իրականում, մեր ծրագիրն էլ իր բերքահավաքն ունի, երբ արդեն վերջին աշխատանքներն են տարվում տարիներ ի վեր կիսակառույց ու ավարտուն լինելուց այնքան հեռու եղած տների վրա: Մոտենում է այն ժամանակը, երբ տունը, բառիս բուն իմաստով, գույներ է ստանում, դառնում է կենդանի եւ, ընտանիքն էլ, վերջապես, զգում է, որ այսքան տարիների անթեղված հույսը վերջապես իրականանում է: Մոտենում է ընտանիքների ամուր տանիք ունենալու ժամանակը»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը :

ՎիվաՍել-ՄՏՍ-ը բնակարանաշինության ծրագրի համար 2016թ.-ին հատկացրել է մոտ 105 մլն. ՀՀ դրամ (2015թ.-ինՙ 100 մլն. ՀՀ դրամ):

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 02-09-2016

AZG Daily #2, 17-01-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ