RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#031, 2016-08-26 > #032, 2016-09-02 > #033, 2016-09-09 > #034, 2016-09-16 > #035, 2016-09-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 09-09-2016



Տեղադրվել է` 2016-09-08 23:06:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 6120, Տպվել է` 619, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՌԱԿ-Ը ԱԿՏԻՎՈՐԵՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

ՌԱԿ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ս/թ օգոստոսի 12-ին ՌԱԿ Երեւանի կենտրոնական գրասենյակում տեղի ունեցած Ռամկավար Ազատական կուսակցության Հանրապետական վարչության հերթական նիստում քննարկված մի շարք հարցերի թվում էր Հայաստանի Հանրապետությունում սեպտեմբեր-հոկտեմբերին կայանալիք Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին կուսակցության թեկնածուների մասնակցության վիճակը:

Ինչպես ծանուցվել է նախապես, ՏԻՄ ընտրություններում ՌԱԿ-ի մասնակցությունը պայմանավորված է 2012թ կուսակցության վերամիավորումից հետո ՌԱԿ տեղական կառույցներում կատարված աշխատանքով եւ որպես կանոն այդ կառույցների հզորացմամբ ու տեղական մարմիններում ընդգրկման կարեւորությամբ: Կուսակցությունը կարեւորում է ՀՀ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում իր մասնակցությունըՙ որպես միավորումից հետո քաղաքական գործընթացներին գործնականորեն մասնակցելու հայտ:

ՌԱԿ Հանրապետական վարչության որոշմամբ կազմակերպչական աշխատանքներ են իրականացվել եւ կուսակցության կողմից թեկնածուների առաջադրումներ են կատարվել ու նախընտրական գրասենյակներ են ստեղծվել Արարատի մարզի Մասիս, Վայոց Ձորիՙ Եղեգնաձոր, Գեղարքունիքիՙ Սեւան եւ Վարդենիս, Կոտայքիՙ Եղվարդ, Շիրակիՙ Կամո, Լոռուՙ Վանաձոր եւ Սպիտակ, Սյունիքիՙ Սիսիան եւ Բռնակոթ համայնքներում:

Ռամկավար Ազատական կուսակցությունը իր անդամներին եւ համակիրներին կոչ է անում ակտիվ մասնակցություն ունենալ առաջիկա ընտրություններին եւ սատարել կուսակցության առաջադրած թեկնածուններին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 09-09-2016

AZG Daily #42, 08-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ