RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#031, 2016-08-26 > #032, 2016-09-02 > #033, 2016-09-09 > #034, 2016-09-16 > #035, 2016-09-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 09-09-2016



Տեղադրվել է` 2016-09-08 23:06:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 3915, Տպվել է` 580, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՆՉԻ՞Ց Է ՀՈԳՆՈՒՄ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

ԲՀԿ-ական պատգամավոր Հայկ Խաչատրյանը կայքերից մեկին հայտնել է, որ ինքը չի պատրաստվում հաջորդ խորհրդարանական ընտրություններում առաջադրվել որպես պատգամավորի թեկնածու, քանի որ հոգնել է քաղաքականությունից եւ պատգամավոր լինելուց: Նա հստակեցրել է, որ իր հոգնածության պատճառն այն է, որ կոնկրետ «խորհրդարանում մտքի կռիվ չկա»: Փաստորեն պարոն Խաչատրյանը, գուցե ակամայից, բացահայտել է, թե ինչո՞ւ են ինքը եւ իր նման մի շարք ԱԺ պատգամավորներ խորհրդարանում հիմնականում լուռ նստում են, հարցեր չեն տալիս, ելույթ չեն ունենում, եթե խոսում էլ են, ապա միայն կողքին նստածի հետ... Բանն այն է, որ այս մարդիկ, շատ հնարավոր է, ոչ թե ասելիք չունեն, այլ պարզապես հասկացել են, որ իրականում ԱԺ-ն իրենց տեղը չէր, քանի որ իրենց տեղն այնտեղ է, որտեղ մտքի կռիվ կա:

Ի դեպ, անկախ նրանից պատգամավոր եք, թե՞ վարսավիր, կռվելիս մտքով կռվեք: Ի տարբերություն սովորական կռվին, մտքի կռիվը միշտ օգտակար է առողջությանըՙ բոլոր առումներով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 09-09-2016

AZG Daily #44, 22-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ