RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#031, 2016-08-26 > #032, 2016-09-02 > #033, 2016-09-09 > #034, 2016-09-16 > #035, 2016-09-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 09-09-2016



Տեղադրվել է` 2016-09-08 23:06:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 3965, Տպվել է` 558, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎՐԱՑԻՆԵՐԸ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԵՆ ԹՌՆԵԼ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Նոյեմբերից Վրաստանում սկսելու են գործել օդային տաքսիները: Այժմ Adjara Group ընկերությունը սպասում է թիչքների թույլտվությանը, որն անկասկած կլինի եւ նոյեմբերի 15-ին Վրաստանում կարող ես տաքսի նստել ու օդ բարձրանալ: Ընկերության մարքեթինգային տնօրեն Օտո Բերիշվիլին հայտարարել է, որ իրենք հիմա մշակում են գնային քաղաքականությունը եւ խոսք է տվել, որ օդային տաքսին Վրաստանի քաղաքացիներից եւ երկրի հյուրերից ամենեւին էլ «տիեզերական» ծախսեր չի պահանջի: Ի դեպ «տաքսիները», որոնք փոքր ինքնաթիռներ են, ութտեղանոց են եւ արտադրված են ամերիկյան Beech Aircraft ընկերությունում: Դրանք արդեն իսկ վրացական ընկերությունը ձեռք է բերել:

Ժամանակին, երբ Հայկական ռադիոյին հարցնում էին, թե ինչո՞ւ հայերը տիեզերք չեն թռչում, ռադիոն պատասխանում էր. «Եթե հայերը թռչեն տիեզերք, ապա վրացիները նախանձից կպայթեն, իսկ Կովկասն էլ կմնա ադրբեջանցիներին»: Բայց սա ժամանակին էր, հիմա, հաշվի առնելով հայրենական տրանսպորտի, այդ թվում տաքսիների վիճակը եւ մանավանդ զարգացման միտումները, ավելի ճիշտՙ դրանց բացակայությունը, նախանձից պայթողի դերում հայերս ենք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 09-09-2016

AZG Daily #42, 08-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ