RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#031, 2016-08-26 > #032, 2016-09-02 > #033, 2016-09-09 > #034, 2016-09-16 > #035, 2016-09-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 09-09-2016



Տեղադրվել է` 2016-09-08 23:06:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 3495, Տպվել է` 342, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳԱԲՐԻԵԼ ՎԱՀԱՆՅԱՆԻ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԳՐՔԵՐԸ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ

ԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, ՀՊՄՀ գիտական գրադարանի ընթերցասրահների բաժնի պետ

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի գիտական գրադարանը 2016 թ-ի հունիս ամսին մեծ նվիրատվություն ստացավ: Հայտնի աստվածաբան-կրոնագետ-փիլիսոփա Գաբրիել Վահանյանի դուստր Նոյեմի Վահանյանը գրադարանին նվիրեց հոր անձնական գրադարանի շուրջ 300 մասնագիտական գիրք: Նվիրատվությունը կատարվել է համալսարանի փիլիսոփայության եւ տրամաբանության ամբիոնի վարիչ Հասմիկ Հովհաննիսյանի եւ ամբիոնի դոցենտ Անդրանիկ Ստեփանյանի միջնորդությամբ եւ բուհի անմիջական ջանքերով:

Սեպտեմբերի 7-ին գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահում տեղի ունեցավ նվեր-գրքերի ներկայացման արարողություն:

Գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը նշեց, որ ստացված գրքերի մի զգալի մասը Հայաստանում ընդհանրապես մինչ այս չեն եղել եւ կարեւոր ձեռքբերում է: Նա մասնավորապես նշեց 1870-ական թվականներին Փարիզում 13 հատորով տպագրված քրիստոնեական հանրագիտարանը, որը բացառիկ նորություն է եւ որի էջերում Հայաստանը ներկայացված է իր պատմությամբ ու հուշարձաններով:

Փիլիսոփայության դոկտոր Հասմիկ Հովհաննիսյանը բուհի գրադարանում սույն գրքերի առկայությունը նույնպես համարեց մեծ ձեռքբերում եւ հույս հայտնեց, որ դրանք կծառայեն ուսումնամանկավարժական պրակտիկայում եւ գիտական աշխատանքների համար:

Դոցենտ, նվիրատվության կազմակերպիչ Անդրանիկ Ստեփանյանը , որ առիթ է ունեցել հանդիպել գիտնականի հետ, լսել մեծ գիտնականին, ներկայացրեց Գաբրիել Վահանյանի կենսագրությունը, աստվածաբանության ոլորտում նրա գիտական ներդրումը, մասնագետներ պատրաստելու գործում նրա անգնահատելի ավանդը: Նշենց, որ հայազգի հայտնի աստվածաբան-կրոնագետը դասախոսել է հայտնի համալսարաններում, երկար տարիներ եղել Սիրակուզայի համալսարանի կրոնագիտության դոկտորանտուրայի հիմնադիր-տնօրենը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 09-09-2016

AZG Daily #44, 22-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ