Չորեքշաբթի, Հունիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍԻՆԳԱՊՈՒՐ, ՍՊԱՍԻ՛Ր, ԳԱԼԻ՜Ս ԵՆՔ…

16/09/2016
- 16 Սեպտեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Դրությունը բավականին դժվարին է: Բանն այն է, որ եթե որեւէ մեկն ասի, որ Կարեն Կարապետյանին չի հաջողվելու առաջիկա 8 ամիսների ընթացքում Հայաստանը դարձնել Սինգապուր, կնշանակի, որ այդ մեկը երկրի լավը չի ուզում եւ մարդուն (Կարեն Կարապետյանին) դեռ վարչապետի պաշտոնում չտեսածՙ կռռում է: Բայց միեւնույն ժամանակ, եթե որեւէ մեկն ասի, որ Կարեն Կարապետյանը առաջիկա 8 ամիսների ընթացքում Հայաստանը դարձնելու է Սինգապուր, եւ հայագիտության ոլորտում անգամ զգալիորեն անցնելու է Սինգապուրից, ապա այդ մեկին ոչ ոք չի հավատա: Այսինքն այս թեմայով որեւէ բան ասելուց մարդը կանգնում է ընտրության առջեւ. կամ կռռում ես, կամ ստում: Դե քանի որ լրագրությունը ստելու հետ որեւէ կապ չունի, եկեք… կռռանք:

Ինչպես հասկացա ՀՀԿ-ական Մկրտիչ Մինասյանի խոսքերից, ով հայտարարել է, որ Կարեն Կարապետյանը Հայաստանը դարձնելու է Սինգապուր, մեր երկիրը որդեգրել է հին ու բարի սովետական մի քաղաքական գիծ, որը կոչվում էրՙ «Հասնել եւ անցնել Ամերիկայի Միացյալ Նահանգներին»: Այն տարբերությամբ, որ Ամերիկային հասնելն ու անցնելն այլեւս ակտուալ չէ, հիմա խնդիրը Սինգապուրին հասնելն ու անցնելն է: Ընդամենը ութ ամսում. պարոն Կարապետյանը հենց այդքան ժամանակ ունի մինչեւ հաջորդ խորհրդարանական ընտրություններից հետո Սահմանադրությամբ նախատեսվող կառավարության հրաժարականը: Հասկանալի է, չէ՞, եթե առաջիկա ութ ամսում Սինգապուրին գոնե չենք հասնում, ապա պարոն Կարապետյանն էլ չի նշանակվի վարչապետՙ խնդիրը չկատարելու համար: Իսկ եթե հասնում ենք ու անցնում (հիշում եքՙ հայագիտության ասպարեզում), ապա Կարեն Կարապետյանի վարչապետական «դրայվը» կշարունակվի, քանի դեռ Ռուսաստանում նրան ավելի հետաքրքրական պաշտոն չեն առաջարկել: Ի դեպՙ Ռուսաստանի մասին: Ցանկանո՞ւմ է արդյոք մեր ռազմավարական դաշնակիցը, որ Հայաստանը հասնի եւ անցնի Սինգապուրին: Սա շատ կարեւոր է, քանի որ Սինգապուրին հասնելու ճանապարհին հայկական մեքենան պետք է լիցքավորվի ռուսական գազով, եւ եթե Ռուսաստանը դա չի ցանկանում, ապա գազը կարող է չբավարարել, ճանապարհին, ասենքՙ Դուբայում կանգնենք-մնանք, մանավանդ, որ Դուբայում վերջին տարիներին գրեթե բոլորս ծանոթներ ենք ձեռք բերել ու ամեն տասներորդ հայ զույգի մեղրամիսն անցնում է այնտեղ: Էժան է, ուրիշ բան չմտածեք:

Լավ, ենթադրենք Ռուսաստանը համաձայն է, կամ, որն ավելի լավ է, մենք կարիք չունենք ստանալու Ռուսաստանի համաձայնությունըՙ մեր ազգային-պետական ռազմավարությունը մշակելիս: Գնում ենք Սինգապուրին անցնելու: Բայց ինչպե՞ս, նկատի չունեմ հարցի տնտեսական, կամ ֆինանսական կողմը: Դրան թող, ինչպես հիմա է ընդունված ասելՙ մասնագետներն անդրադառնան: Այլ նկատի ունեմ հարցի այսպես կոչված տեխնիկական կողմը: Որպեսզի Հայաստանը հասնի եւ անցնի Սինգապուրին, Կարեն Կարապետյանը պետք է լինի Լի Կուան Յու: Վերջինս համարվում է «Սինգապուրի ժողովրդի հայրը» եւ «սինգապուրյան տնտեսական հրաշքի արարողը»: Օրինակ, կոռուպցիայի առնչությամբ Լի Կուն Յուն ասում էրՙ «Կոռուպցիայի դեմ պայքարը սկսեք ձեր երեք ընկերներին նստեցնելուց. դուք գիտեք, թե ինչի համար են նրանք նստում, եւ նրանք էլ գիտեն, թե ինչի համար են նստում»: Ես չգիտեմ, թե Սինգապուրում կոռուպցիայի գործով առաջին նստողները եղե՞լ են արդյոք պարոն Յուի ընկերները, թե՞ ոչ, բայց գիտեմ, որ բոլոր նրանք, ովքեր մեղադրվում էին կոռուպցիայի մեջ, ոչ թե պաշտոնից ազատվում էինՙ հարգանք-պատիվով, շնորհակալություն ստանալով, այլեւ բանտարկվում էին: (Ոմանք էլ հենց կառավարության որոշմամբ սպանվում էին: Ծ.Խ.) Կգնա՞ այս քայլին պարոն Կարապետյանը: Եթե ոչՙ ապա մենք Սինգապուրին չե՛նք հասնի:

Պակաս կարեւոր չէ, Կարապետյանի անձնական որակները: Օրինակՙ պատգամավոր Կարո Կարապետյանը, ով հայտնի է որպես Յուվեցի Կարո, նորանշանակ վարչապետի մասին ասել է, որ Կարեն Կարապետյանը «շատ հոյակապ անձնավորություն է»: Անկեղծ ասած, ես այս հայտարարությունից հետո մոտ չորս ժամ քրքրեցի պարոն Լի Կուան Յուի կենսագրությունը, նրա գործունեության որոշ անցքերը, բայց այդպես էլ չհանդիպեցի, որ մեկը նրա մասին ասած լինի, թե շատ հոյակապ անձնավորություն է: Գուցե Սինգապուրում Յուվեցի Կարո անունով պատգամավոր չի եղել, ինչը նշանակում է, որ Սինգապուրին հասնելու համար ոչ թե Կարեն Կարապետյանը պետք է օգնի, այլ Յուվեցի Կարոն պետք է չխանգարի: Իսկ, օրինակ. գեներալ, հանրապետական պատգամավոր Սեյրան Սարոյանը Կարապետյանի մասին ասել է. «Ձեռներս հազիվ մի նորմալ մարդ է ընկել… Մենք սաղս պետք ա էտ մարդուն պադերժկա անենք, չթողենք, որ կողքից ամեն մեկը ամբախ-զամբախ խոսա, ցեխ չպրտի էտ մարդու վրա, սաղս պետք ա պադերժկա անենք, որ էտ մարդն աշխատի»:

Մի կողմ թողնելով պարոնայք գեներալի եւ Յուվեցի Կարոյի օրինակելի պատգամավորի բառապաշարը, արձանագրենք, որ փաստորեն Կարեն Կարապետյանը մի նորմալ մարդ է, որը շատ հոյակապ անձնավորություն է: Ճիշտ է, սա միայն գեներալ Սարոյանի եւ Յուվեցի Կարոյի կարծիքով, բայց հավատացնում եմ, որ եթե այս երկու կարծիքին միացնենք այլ հանրապետականների, այլ կուսակցականների, անկուսակցականների կարծիքները, ապա ոչինչ չի փոխվի: Վստահաբար նրա կառավարության անդամները եւս կլինեն նորմալ մարդիկ եւ շատ հոյակապ անձնավորություններ: Գիտեք, 1989-ին մի թերթում գրված էր պատմությունՙ տոնածառի խաղալիքի մասին: Պատմությունը սկսվում էր այսպես. «Լինում է չի լինում մի տոնածառի խաղալիք է լինում, նա այնքան փայլուն է լինում, որ բոլորը ներում էին նրա ներքին դատարկությունը…»:

Հասնելու եւ անցնելու ենք Սինգապուրին, անշուշտ:

Նախորդ գրառումը

ԴՈԿՏ. ԽԱՉԻԿ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ ՖՐԵԶՆՈՅԻ ԿԱԼԻՖՈՌՆԻԱ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՈՒՈՐԼԻՔՆ ՈՒ ԿԱՐՄԻՐ ԿՏՈՒՐՆԵՐՈՎ ՍՊԻՏԱԿ ՏՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
Հաջորդ գրառումը

ՈՒՈՐԼԻՔՆ ՈՒ ԿԱՐՄԻՐ ԿՏՈՒՐՆԵՐՈՎ ՍՊԻՏԱԿ ՏՆԵՐԸ

Լրահոս

ՄԻԵԴ վճիռն ադրբեջանցիների կողմից գլխատված սպա Հայկ Թորոյանի ընտանիքի պայքարի և կորսված արդարադատության վերահաստատման հարցն է. իրավաբան

24/06/2026

«Վ․ Թ․ և մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործով ՄԻԵԴ վճիռն Ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանցիների կողմից գլխատված սպա Հայկ Թորոյանի ընտանիքի պայքարի...

Արմեն Գրիգորյանը Գդանսկում կմասկացի Ուկրաինայի վերականգնմանը նվիրված միջազգային համաժողովին

24/06/2026

Bloomberg գործակալությունը հոդված է հրապարակել Հայաստանի արտաքին քաղաքական վերջին քայլերի վերաբերյալ։ Նյութում նշվում է, որ Երևանն աստիճանաբար դուրս է գալիս...

Ադրբեջանի դեմ միջպետական հայցերից հրաժարումը նշանակելու է հրաժարում խախտումներից և արդարադատությունից. փաստաբան

24/06/2026

Չեմ կարծում, որ խաղաղությունն ու արդարադատությունը հակադիր երևույթներ են, որ կժխտեն իրար, «Վ․ Թ․ և մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործով դիմումատուի...

Ադրբեջանը ոչ թե զղջում է կատարվածի համար, այլ մեղադրում է ՄԻԵԴ-ին. Սիրանուշ Սահակյան

24/06/2026

Ադրբեջանը ցավագին և ագրեսիվ է արձագանքել ՄԻԵԴ վճռին, այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Վ․ Թ․ և մյուսներն ընդդեմ Ադրբեջանի»...

Ապրիլյան պատերազմում ադրբեջանցիների անպատժելիությունը ծնեց մի իրավիճակ, որ 44-օրյա պատերազմում եղան 30 գլխատումներ. իրավաբան

24/06/2026

 Սա անհատական նախաձեռնություն է եղել, իրավապաշտպանները համագործակցել են անմիջականորեն հանցագործությունից տուժած խմբերի հետ։ Նաև պետք է ֆիքսենք, երբ գործերը կոմունիկացվեցին...

«Վ. Թ. և մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործով  ՄԻԵԴ վճիռն անհերքելի պատմական փաստ է. Արա Ղազարյան

24/06/2026

«Վ. Թ. և մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործով  ՄԻԵԴ վճիռն անհերքելի պատմական փաստ է։ Լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը հայտարարեց «Վ․ Թ․...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական