RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#032, 2016-09-02 > #033, 2016-09-09 > #034, 2016-09-16 > #035, 2016-09-23 > #036, 2016-09-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 16-09-2016



Տեղադրվել է` 2016-09-15 23:24:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 3885, Տպվել է` 436, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ ԿՄԵԿՆԱՐԿԻ «ՍՈՍԵ» ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸ

Մ. Հ.

«Սոսե» կինոփառատոնը շուտով կինոսերներին կներկայացնի մրցութային ծրագրում ընդգրկված 104 ֆիլմՙ աշխարհի 38 երկրներից (Ի դեպ, փառատոնին 61 երկրներից ներկայացվել են 336 ֆիլմերի հայտեր):

Փառատոնին մասնակցում են խաղարկային եւ վավերագրական, լիամետրաժ ու կարճամետրաժ ֆիլմեր, որոնք ներկայացված են «Բովանդակությունըՙ կին» հիմնական մրցութային ծրագրում, «Անկախություն» եւ «H2O» թեմաներով հատուկ մրցութային ծրագրերում եւ «Ուսանողական» մրցութային ծրագրում: Ամենամեծ քանակությամբ ֆիլմերը ներկայացված են Ֆրանսիայից, Ռուսաստանից եւ ԱՄՆ-ից: Հայաստանից նախնական ընտրությունն անցել է 12 ֆիլմ:

Ժյուրիի անդամ Կարինե Ջանջուղազյանը , խոսելով ընտրված ֆիլմերի մասին, նշեց, որ մեկ ընդհանուր գիծ է նկատել. «Բոլոր ֆիլմերում ես տեսնում եմ մի առանձնահատկություն, որը, իհարկե, տխրեցնում է: Գրեթե ամեն տեղ կինը ներկայանում է ընկճված, բոլոր ֆիլմերում առկա են խիստ միայնությունն ու հուսահատության ճիչը: Իսկապես մի ներքին պահանջ առաջացավ, որպեսզի հասարակության ավելի լայն շերտերը մասնակցեն եւ դիտեն այս ֆիլմերը»:

Կինոգետ, պրոֆեսոր, ժյուրիի անդամ Անետա Երզնկյանին էլ դուր է եկել հատկապես ֆիլմերի բազմազանությունը. «Միջազգային ֆորմատն արդեն պարտավորեցնող է եւ նշան է այն բանի, որ փառատոնը չի դոփում տեղում, այլ զարգանում է: Հույս ունեմՙ փառատոնը կունենա երկար կյանք, եւ մենք ականատես կլինենք հետաքրքրական բացահայտումների»:

«Սոսե» կինոփառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված ֆիլմերը ցուցադրվելու են Երեւանի տարբեր կինոսրահներում եւ մշակութային կենտրոններում, ցուցադրություններ են նախատեսվում նաեւ Գյումրիում:

Նշենք, որ փառատոնը կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 30:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 16-09-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ