RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#033, 2016-09-09 > #034, 2016-09-16 > #035, 2016-09-23 > #036, 2016-09-30 > #037, 2016-10-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 23-09-2016



ՕՐԱԿԱՐԳ

Տեղադրվել է` 2016-09-23 13:37:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 6221, Տպվել է` 612, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԱՅՑԸ ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱ՞ՅՆՔ, ԹԵ՞ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆԸ

Դոկտ. ՌՈՒԲԻԿ ՍԱՐԴԱՐՅԱՆ, Թեհրան

2016 թվականի սեպտեմբերի 13-ին ՀՀ Ազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ պրն. Գագիկ Ծառուկյանը Թեհրանի «Արարատ» կազմակերպության 48-րդ համահայկական խաղերի առիթով այցելեց Թեհրան: Նա հիմնականում եղավ ՀՅԴ-ին ենթակա «Արարատ» կազմակերպությունում եւ ՀՅԴ-ի պաշտոնաթերթ «Ալիք»-ի խմբագրությունում, այդ երկու դաշնակցական միավորներից յուրաքանչյուրին նվիրաբերելով 100 հազարական դոլար:

Ողջունելի է նման նվիրատվությունը հայկական որեւէ մարզական, մշակութային կամ մամուլի միավորներին: Սակայն անիրական մոտեցումները եւ վերլուծությունները այս այցի կապակցությամբ պատճառ դարձան, որ պրն. Գագիկ Ծառուկյանին ու իր թիմակիցներին եւ հարգելի ՀՅԴ ղեկավարության ուշադրությանը ներկայացնել հետեւյալ կետերը:

1 - Թեհրանում գոյություն ունեն տարբեր բնույթի մարզամշակութային միություններ ու մամուլի կենտրոններ: Պրն. Ծառուկյանը չի այցելել իրանահայ համայնք, այլ դաշնակցության երկու կարեւոր կենտրոններ:

2 - Դաշնակցության այդ երկու կենտրոնները համարվում են ամենալավ ֆինանսավորված եւ եկամուտ ունեցող կենտրոնները, այդ իսկ պատճառով թող պրն. Ծառուկյանը իմանա, որ մեր համայնքում կան նաեւ գոյությունը վտանգված նման կենտրոններ, մամուլ ու կայքէջեր, որոնք նաեւ նյութականի պատճառով դադարեցրել են իրենց աշխատանքները կամ էլ տարածքային խնդիրների պատճառով վտանգի տակ են գտնվում: Ուրեմն նրա օգնությունը այնքան էլ իրանահայ համայնքին ուղղված չի եղել, այլՙ Դաշնակցությանը:

3 - Պրն. Ծառուկյանը իր խոսքերում շեշտեց, որ արդեն Հայաստանն է օգնում սփյուռքին: Շատ լավ կլիներ, որ դա իրականություն դառնար, բայց դժբախտաբար բոլոր տնտեսական տվյալները ցույց են տալիս, որ առայժմ նման բան չի կարող տեղի ունենա: Պրն. Ծառուկյանի օգնությունը անհատական բնույթ է կրում: Եթե Հայաստանը օգներ, վստահ եմ, որ ամբողջ համայնքին նկատի կառներ եւ ոչ թե միայն Դաշնակցությանը: Պրն. Ծառուկյանը իր ունեցած ու նրան հրամցրած տեղեկությունների ու համոզումների սահմաններում է օգնություն ցուցաբերել, մինչդեռ ավելի շատ նման օգնությունների կարիք ունեն Հայաստանի՛ տարբեր մարզամշակությաին միավորներն ու մամուլը:

4 - Իրանում ՀՀ դեսպանատունը նաեւ այդ այցի արանքներում երեւում էր ու մի հանդիպում էլ դեսպանատանը տեղի ունեցավ, սակայն դժբախտաբար դեսպանատունը այդ հնարավորությունը կամ համոզմունքը չունի, որ իր երկրի բարեգործին ներկայացնի ամբողջ համայնքին:

5 - «Արարատ» կազմակերպությունը եւ «Ալիք» օրաթերթը գտնվում են ոչ հայկական թաղամասերում, լավ կլիներ պրն. Ծառուկյանը այցելեր հայաբնակ թաղամասեր, որտեղ գտնվում են հայկական դպրոցներն ու մարզամշակությաին միությունները:

Կրկին ողջունելով պրն. Ծառուկյանի բարեգործությունները կը խնդրեինք, որ այն չվերագրեն մեր համայնքին: Լավ կլինի դա վերագրեն իրենց կուսակցական կամ Դաշնակցության ղեկավար անհատների հետ հարաբերություններին: Պրն. Ծառուկյան, դուք այցելել եւ ծանոթացել ու Ձեր նվիրատվությունն եք ցուցաբերել ոչ թէ իրանահայ համայնքին, ինչպես հայտարարվում է, այլ Դաշնակցության երկու կենտրոններին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 23-09-2016

AZG Daily #24, 21-06-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ