RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-02-27 17:29:58ՀՐԱՏԱՊ. Շիշ բռնողը հավաքել է անհետ կորած զինծառայողների հարազատներին և փորձում է նրանց ուղղորդել Բաղրամյան պողոտա. Mediaport
2021-02-27 15:59:34«ժամանակն է, որ Հայաստանի օրենսդիր մարմինը որոշումներ կայացնի, ոչ թե բանակցի». Ժիրինովսկին Փաշինյանի վերաբերյալ
2021-02-11 15:01:08Վերջին օրերին տեղի ունեցան, կարծում եմ՝ միմյանց հետ փոխկապակցված երկու չափազանց կարևոր իրադարձություններ
2021-02-11 14:59:50Սիրելի՛ ժողովուրդ, Քեզ հիպնոսացրել են, արթնացի՛ր. Հայրենիքի փրկության շարժում
2021-01-27 21:42:18Արցախյան 2 պատերազմի մասնակցած ազատամարտիկը ծեծի է ենթարկվել
#033, 2016-09-09 > #034, 2016-09-16 > #035, 2016-09-23 > #036, 2016-09-30 > #037, 2016-10-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 23-09-2016



Տեղադրվել է` 2016-09-23 13:37:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 6316, Տպվել է` 606, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԱՍՏԱՆԻ 25-ԱՄՅԱԿԸ ԱՄՆ-Ի ԿՈՆԳՐԵՍԻ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ

Հ. Ծ.

Մ. Նահանգների կոնգրեսի գրադարանի Թոմաս Ջեֆերսոնի անվան մասնաշենքի հյուսիսարեւելյան տաղավարում սեպտեմբերի 21-ին, չորեքշաբթի օրը, դասախոսությամբ հանդես կգա Մեդֆորդի (Մասաչուսեթս) Թաֆթս համալսարանի հայկական արվեստի պրոֆեսորի օգնական Քրիստինա Մարանչին, տեղեկացնում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը: «Համաշխարհային հուշարձան: Հայաստանի Զվարթնոցը եւ 7-րդ դարի պատերազմները» թեմայով դասախոսությունը, որը 20-րդն է «Վարդանանց օրվա» դասախոսությունների շարքի, նվիրված է լինելու Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 25-ամյա փառապանծ հոբելյանին:

Դասախոսությունների շարքը կոնգրեսի գրադարանում հնարավոր է եղել սկզբնավորել Մարջորի Դադյանի 1991-ին կատարած առատաձեռն նվիրատվության շնորհիվ, որի նպատակն է եղել պահպանել եւ ընդլայնել գրադարանի հայկական հավաքածուն: Դասախոսությունների հովանավորն է գրադարանի Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի բաժանմունքը:

Մարանչին վերջերս հրատարակել է «Մշտարթուն Սյուներ: Վաղ միջնադարյան Հայաստանի երեք եկեղեցիները» խորագրով հատորը, որը քննության է առնում Զվարթնոցի, Պտղնիի եւ Մրենի տաճարների շինարարությունն ու այդ ժամանակաշրջանի մշակութա-քաղաքական զարգացումները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 23-09-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ