RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-10 19:12:13Սևրի պայմանագիրը Օսմանյան կայսրության կողմից ստորագրել են հակաերիթուրքականները (տեսանյութ)
2020-08-10 16:55:40Կարեն Դեմիրճյանի տեսակետները արդիական են նաև մեր օրերին(տեսանյութ)
2020-08-10 15:01:59Թուրքիան կեղծեց ոչ միայն հարևանների, այլև իր պատմությունը. Ռուբեն Սաֆրաստյան
2020-08-10 14:19:15Հայաստանյան պատվիրակությունը Լիբանանում հանդիպել Տանն Կիլիկիո Կաթողիկե Պատրիարքի հետ
2020-08-10 13:59:07Այսօր Սևրի դաշնագրի 100-ամյակն է
#033, 2016-09-09 > #034, 2016-09-16 > #035, 2016-09-23 > #036, 2016-09-30 > #037, 2016-10-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 23-09-2016



Տեղադրվել է` 2016-09-23 13:37:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 4274, Տպվել է` 600, Ուղարկվել է էլ.փոստով` 0

AIWA-Ն ՆՇՈՒՄ Է ԻՐ 25-ԱՄՅԱԿԸ

Հ. Ծ.

«Կապ հաստատիր, ներգրավիր եւ առաջնորդիր» նշանաբանով գործունեություն ծավալող «Ամերիկայի Հայ կանանց միջազգային ասոցիացիան» (AIWA) հոկտեմբերի 1-ին Քեմբրիջի (Մասաչուսեթս) Չարլզ հյուրանոցում նշում է իր հիմնադրման 25-ամյակը: Սոցիալ-տնտեսական եւ անհատական նախաձեռնություններին միշտ աջակից կազմակերպությունը աշխարհի տարբեր անկյուններում գտնվող հայ կանանց խրախուսել է ամենատարբեր ծրագրեր իրականացնելու միջոցով: Ճաշկերույթ-պարահանդեսային միջոցառումը, ըստ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի հայտարարության, վարելու է Ռոդ Այլենդից կոնգրեսի ներկայացուցիչների պալատի պատգամավոր Քեթրին Ղազարյանը: Ելույթ է ունենալու Մ. Նահանգներում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը: Երեկոյի ընթացքում մրցանակների են արժանանալու կառավարման եւ հանրային ծառայությունների գծովՙ Սելինա Օզուզուն Դողանը (իրավաբան, Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր), տոկունության եւ հաստատակամության գծովՙ Հուրի Գեբեշյանը (Հայաստանը Օլիմպիական խաղերին ներկայացնող ամերիկահայ առաջին մարզուհին), նորարարական կենսունակության գծովՙ Քերոլին Գ. Մուգարը (հիմնադիր եւ գործադիր տնօրեն Հայաստանում ծառատնկման ծրագրի), ձեռնարկատիրական աշխատանքների գծովՙ Քերոլին Ռաֆայելյանը («Ալեքս եւ Անի» հիմնարկի հիմնադիր եւ գործադիր տնօրեն) եւ արվեստի ու գիտությունների գծովՙ Քեթրին Սարաֆյանը («Փիքսար» անիմացիոն ստուդիաների պրոդյուսեր):

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 23-09-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ