RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#033, 2016-09-09 > #034, 2016-09-16 > #035, 2016-09-23 > #036, 2016-09-30 > #037, 2016-10-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 23-09-2016



Տեղադրվել է` 2016-09-23 13:37:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 3197, Տպվել է` 157, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍԻՐԻԱՅՈՒՄ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐՆ ԱՆՑԵԼ ԵՆ B ԾՐԱԳՐԻՆ

Պ. Ք.

Մոսկվայից զինադադար պահանջելովՙ ԱՄՆ-ը եւ Թուրքիան պատրաստվում են հարձակվել Ռաքքայի վրա

Սեպտեմբերի 17-ին Դեյր-էզ-Զորի նահանգում սիրիական զորքի վրա ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի օդային հարվածները դժվար է պատահականություն համարել: Դրանց հետեւանքով սպանվեցին 62 եւ վիրավորվեցին 100-ից ավելի սիրիացի զինծառայողներ, իսկ հակառակորդը կարողացավ անցնել հակահարձակման: Սիրիայի գլխավոր հրամանատարությունը հատուկ հայտարարությամբ ԱՄՆ-ին մեղադրեց Դեյր-էզ-Զորի օդանավակայանի շրջանում «Իսլամական պետության» ջոկատների հարձակմանն օժանդակելու մեջ: Ավելի ուշ Դամասկոսը հաղորդեց, որ ռուսական օդուժի օգնությամբ նախագահ Ասադի զորքերը հետ են գրավել իրենց կորցրած դիրքերը:

Սակայն ամերիկյան կոալիցիայի դավադրական հարվածները կարող են կրկնվել: Սիրիական «Խմեյմիմ» ընդդիմադիր խմբի ներկայացուցիչ Թարեք Ահմադի կարծիքովՙ ԱՄՆ-ը եւ իր դաշնակիցները Սիրիայում ունեն աշխարհաքաղաքական նպատակներ, այն էՙ նեղը գցել Ասադին եւ «հսկողության տակ առնել սիրիա-իրաքյան սահմանը»: Այնպես որ, ամերիկացիների նոր հարվածները չեն բացառվում: Իսկ ռազմական փորձագետ Վլադիմիր Պոպովը «Նեզավիսիմայա գազետա» թերթին տված հարցազրույցում նշել է, որ ամերիկացիներն ուզում են Դեյր-էզ-Զորի նահանգում է՛լ ավելի թուլացնել պաշտոնական Դամասկոսի դիրքերը, որպեսզի «հնարավորություն ունենան վերահսկելու այնտեղ գտնվող սիրիական խոշորագույն նավթահանքերը»:

Կասկած չկա, որ ԱՄՆ-ը հեռագնա նպատակներ ունի Սիրիայում, Իրաքում եւ ամբողջ Մերձավոր Արեւելքում: Նրա համար Մոսկվայի հետ Սիրիայի վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունները սեփական ծրագրի լոկ փոքր մասն են: Կանոնավոր կերպով սողանցքեր են հայտնաբերվում համաձայնությունների խախտման համար:

Սիրիայում պատերազմը շարունակվում է, իսկ ՄԱԿ-ի մարդասիրական օգնության ավտոշարասյուները չեն կարողանում մուտք գործել Հալեպ եւ այլ քաղաքներ: Հենց սեպտեմբերի 19-ին Հալեպի մոտ հարձակման թիրախ դարձավ ՄԱԿ-ի ավտոշարասյունը: Օգնության ծրագրի ձախողման համար ամերիկացիները մեղադրում են Մոսկվային, մինչդեռ իրենք գաղտնի քայլեր են ձեռնարկում:

Սիրիական լրատվամիջոցները ռազմական հետախուզության աղբյուրներ վկայակոչելով հաղորդում են, որ երկրի հյուսիսումՙ թուրքերի գրաված տարածքներում, «ի հայտ են եկել ամերիկյան հատուկ ջոկատներ»: Դրանց խնդիրներից մեկը կարող է լինել թուրքական ուժերի հետ համատեղ հարձակման նախապատրաստումը ԻՊ դիրքերի վրա: Այդ գործողությունները չեն համաձայնեցվում Դամասկոսի կամ Մոսկվայի հետ, բայց հարձակման հավանականությունը մեծ է: Հաղորդվում է, որ «Թուրքիայի տարածքից սահմանը հատել եւ Չոբանբեյի շրջանում բուֆերային գոտի է մտել մեքենայացված շարասյուն», որն ունի առնվազն 25 տանկ, խոշոր տրամաչափի գնդացրով հանդերձավորված շուրջ 50 ավտոմեքենա, ինչպես նաեւ թուրք եւ ամերիկացի զինծառայողներ: Նրանց խնդիրն է «պատրաստ լինել հարձակողական գործողություններիՙ բուֆերային գոտին ընդլայնելու եւ հյուսիսից հարավ, Ռաքքայի ուղղությամբ հնարավոր հարված հասցնելու նպատակով»:

Զինվորական եւ դիվանագիտական շրջանակների լավատեղյակ աղբյուր վկայակոչելովՙ «Ինտերֆաքս-ԱՎՆ» հրատարակությունը հաղորդում է, որ ՌԴ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը օրերս Անկարայում նշել է Սիրիայում թուրքական բանակի գործողությունների անօրինականությունը: Բացի դրանից, իր պաշտոնակից Խուլուսի Աքարի հետ հանդիպման ժամանակ Գերասիմովը խոսել է «Եփրատի վահան» գործողության երկարաձգման կամ հետագա ընդլայնման դեպքում հնարավոր ռազմական ու քաղաքական վտանգների մասին:

Օդուժի տեղաշարժերին հետեւող կայքերը հաղորդում են, որ սեպտեմբերի 16-ին եւ 17-ին ամերիկյան հետախուզական օդանավերը թռիչքներ են կատարել «Խմեյմիմ» ռուսական ավիաբազայի եւ Թարթուսի նավահանգստի նյութատեխնիկական ապահովման կետի մոտակայքում: Փորձագետների կարծիքովՙ դա արվում է Սիրիայում ՌԴ ռազմական ստորաբաժանումների գործողությունները հնարավորինս կանխելու, ինչպես նաեւ զինադադարի պահպանմանը եւ ԻՊ դեմ հարվածների նախապատրաստմանը հետեւելու նպատակով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 23-09-2016

AZG Daily #24, 21-06-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ