RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#033, 2016-09-09 > #034, 2016-09-16 > #035, 2016-09-23 > #036, 2016-09-30 > #037, 2016-10-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 23-09-2016



Տեղադրվել է` 2016-09-23 13:37:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 3142, Տպվել է` 55, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԷՐԴՈՂԱՆԻ ՎԱԹԵՐԼՈՈՆ

Պատրաստեցՙ Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

Այս խորագրի տակ լրագրող Դեյվիդ Լ. Ֆիլիպսը գրում է, որ սիրիական ճահճուտում խրվելը, կամ Թուրքիայի մեքենայությունները պաշտպանելը բոլորովին էլ Մ. Նահանգների շահերից չի բխում: «Եփրատյան վահան» օպերացիան ոտնձգություն է ուղղված Սիրիայի ինքնիշխան պետության դեմ եւ որեւէ պաշտպանություն Թուրքիայի քայլերին հանցագործության մեղսակցություն է նշանակելու: Հակառակ որ փոխնախագահ Ջո Բայդենը հավանություն տվեց վերոնշյալ օպերացիային, սակայն Ամերիկան զերծ մնաց Ջարաբլուսի վրա ռումբեր տեղացնելուց, նշում է նա:

Թուրքիան շարունակում է ներթափանցել հարավային շրջաններՙ նպատակ ունենալով սիրիացի փախստականներին այնտեղ բնակեցնել: Նա ցանկանում է Մ. Նահանգների եւ Ռուսաստանի հետ հավասար իրավունքներով մասնակցել Ժնեւի խաղաղության բանակցություններին: Իսկ նրա ներկայությունը այնտեղ է՛լ ավելի է բարդացնելու բանակցային գործընթացը:

Օբամայի կառավարությունը զենք է մատակարարում սիրիացի քրդական ուժերին, որոնք ISIS-ի դեմ պայքարող ամենաակտիվ խմբավորումներն են: Էրդողանը վրդովված է այդ համագործակցությունից եւ այդ խմբավորումներին «ահաբեկիչներ» է որակում: Նրա ասելովՙ «Եփրատյան վահան» թուրքական օպերացիան ISIS-ի դեմ է պայքարում, որը բացահայտ սուտ է: Թուրքամետ իսլամիստները երբեք էլ Ջարաբլուսը իրենց մարտական ծրագրերում չեն ընդգրկել: Նախքան Ջարաբլուս ներխուժելը Թուրքիան համաձայնություն էր կնքել «Իսլամական պետության» հետ, համոզելով որ փոխանակ իր քայլերին դեմ լինելու, պարզապես նրանց մարտնչողները փոխեն իրենց համազգեստը եւ կրեն «Սիրիական ազատ բանակի» (FSA) համազգեստ: Ջարաբլուսը «ազատագրվեց» ISIS-իցՙ համարյա առանց կրակոցների: Ֆելուջայի եւ այլ վայրերի մարտերին հակառակ, քաղաքացիներին տարհանել էին Ջարաբլուսից, որպեսզի ISIS-ի ծպտյալ զինվորներին ճանաչողներ չլինեն:

Բոլորովին զարմանալի չէ, որ Էրդողանի կուսակցությունն ու ISIS-ը համաձայնության եկան: Նրանք գաղափարակիցներ, համախոհներ են: Երկուսն էլ «Մահմեդական եղբայրներ» ծայրահեղ խմբավորման ճյուղերն են: Հակառակ պաշտոնական հերքումներին, բազմաթիվ փաստեր կան, որ Թուրքիան փողով, զենքով եւ տեղեկություններով օգնում է իսլամիստներին: Դեռեւս ամեն ամիս մոտ 500 իսլամիստ մարտնչող է Թուրքիայից անցնում Սիրիա:

Թուրքիան փորձում է խոչընդոտել, որ քրդական Ռոջովան իրականություն դառնա, վախենալով, որ դրա գոյությունը կներշնչի Թուրքիայում ապրող քրդերին ինքնավարության պահանջներ ներկայացնել: Քրդերի հանդեպ ունեցած Էրդողանի թշնամանքը գաղտնիք չէ: Սկզբից էլ պարզ էր, որ ISIS-ին թողնելով Թուրքիան, ի վերջո, զբաղվելու էր քրդերի հարցով: Շատ հավանական է, որ Օբամայի վարչակազմը տեղյակ էր կատարվածից: Պենտագոնի ավագ ներկայացուցիչներից մեկը CNN-ի լրագրողին հայտնել էր, որ «Թուրքերը երբեք էլ Ջարաբլուսով չէին հետաքրքրվել, մինչեւ քրդերը ցանկություն չհայտնեցին այն վերցնել իրենց ձեռքը»:

Ամերիկայի հարաբերությունները Թուրքիայի հետ արդեն լավ չէին: Այժմ, երբ Թուրքիան Ամերիկայի դաշնակիցներին է հարվածում Սիրիայում, այդ հարաբերություններն է՛լ ավելի են սրվում:

Օբաման պարտավոր է շրջահայաց լինել: Սիրիան Էրդողանի Վաթերլոոն է լինելու: Ամերիկայի կառավարությունը չպետք է շղթայված լինի Թուրքիայի ընկղմվող նավին, եզրակացնում է Դեյվիդ Լ. Ֆիլիպսը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 23-09-2016

AZG Daily #24, 21-06-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ