RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#033, 2016-09-09 > #034, 2016-09-16 > #035, 2016-09-23 > #036, 2016-09-30 > #037, 2016-10-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 23-09-2016



Տեղադրվել է` 2016-09-23 13:37:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 6026, Տպվել է` 604, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՀՈԳԵՎՈՐ ԱԳՐԵՍՈՐ» . ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑ ՖՐԱՆՑԻՍԿՈՍ ՊԱՊԻ ԱՅՑԻՆ ԸՆԴԱՌԱՋ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Չորեքշաբթի օրը Թբիլիսիում ուղղափառ քրիստոնյա հոգեւորականների առաջնորդությամբ բազմություն է կուտակվելՙ բողոք հայտնելով սեպտեմբերի 30- ին Ֆրանցիսկոս պապի Վրաստան այցի առիթով։ Քյոլնից հեռարձակվող «Դոմռադիո» կաթոլիկական լրատուն սեպտեմբերի 21-ին հիշյալ տեղեկությունը հաղորդելով հավելում է նաեւ վրացական հեռուսատեսությամբ սփռվածըՙ հավաքի մասնակիցները փոխանցել են, թե կարիք չունեն ոչ Հռոմի պապի, ոչ էլ կաթոլիկ եկեղեցու օրհնության։ Ներկաները պարզել են նաեւ մի ցուցապաստառՙ Վատիկանին «Հոգեւոր ագրեսոր» բնութագրելով։ «Դոմռադիոն» հաղորդում է նաեւ, թե Ֆրանցիսկոսի այցը սատարում է երկրի ուղղափառների առաջնորդըՙ կաթողիկոս Իլյա Երկրորդ պատրիարքը, որն իր նստավայրում է պատվելու Հռոմի քահանայապետին այցի առաջին օրը։ Թբիլիսիի մեծությամբ երկրորդ մարզադաշտում էլ նախատեսված է պատարագի արարողությունը։

Հիշեցնենք, որ հունիսի 24-26-ը Հայաստան կատարած այցից առաջ, ապրիլի 9- ին Ֆրանցիսկոս պապը հաստատել էր, թե ավելի ուշՙ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը Վրաստան, այնուհետ Ադրբեջան է այցելելուՙ ի նշան եղբայրության եւ խաղաղության, այլ կրոնների ու մշակույթների հետ երկխոսության ոգուն հավատարիմՙ քաջալերելով հույսի եւ խաղաղության ուղիները։

Արդեն պատրաստ է Հռոմի պապի Վրաստան այցի դեղին եւ կարմիր լոգոնՙ խաչ եւ լատիներեն ու վրացերեն հետեւյալ գրությունըՙ Խաղաղություն ընդ Ձեզ։ Իրազեկենք նաեւ, թե վերջին անգամ Հովհաննես Պողոս Երկրորդն է այցելել Վրաստան 1999 թվականին։

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 23-09-2016

AZG Daily #24, 21-06-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ