RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#034, 2016-09-16 > #035, 2016-09-23 > #036, 2016-09-30 > #037, 2016-10-07 > #038, 2016-10-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 30-09-2016



Տեղադրվել է` 2016-09-29 22:34:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 6066, Տպվել է` 605, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՌԱԿ-Ը ԱԿՏԻՎՈՐԵՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Ա. Ս.

2016թ. օգոստոսին Ռամկավար Ազատական կուսակացության Հանրապետական վարչությունը որոշում ընդունեց ակտիվ մասնակցություն ունենալ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, եւ կուսակցության շրջանային կառույցները ակտիվորեն լծվեցին այդ ծրագրի իրականացման գործին: Վերջին 2 ամիսներին ՌԱԿ վարչության անդամները պարբերաբար հանդիպումներ են անցկացնում շրջաններում կուսակցության կողմից ընտրությունների համար առաջադրված թեկնածուների հետ հանդիպման, առկա խնդիրների քննարկման ու համապատասխան լուծումների առաջարկման համար:

ՌԱԿ-ի համար ՏԻՄ ընտրություններին մասնակցելը մարտավարական նշանակության խնդիր էՙ պայմանավորված թե՛ ակտիվ քաղաքականություն վերադարձով եւ թե սեփական ուժերը, հատկապես համապետական ընտրություններից առաջ, ստուգելու համար: Մասնակցությունը ընտրություններին նաեւ կարեւոր է որպեսզի կուսակցության անդամները տեղերում մասնակցելով փորձ եւ հմտություն ձեռք բերեն գարնանը սպասվելիք ընտրություններին ընդառաջ:

ՌԱԿ Հանարապետական վարչության հերթական այցը Գեղարքունիքի եւ ապա Վայոց Ձորի մարզեր նպատակ էր հետապնդում տեղում տեսնելու ձեւավարված կուսակցական թիմերի աշխատանքը հատկապես ընտրություններից մի քանի օր առաջ: Մինչ այդ կուսակցության վարչության անդամները հանդիպումներ էին անցկացրել Լոռու մարզի Սպիտակ քաղաքում, Եղվարդում, Վանաձորում: Հիշեցնենք, որ ՏԻՄ ընտրությունները կկայանան առաջիկա կիրակի օրը, հոկտեմբերի 2-ին:

Նշենք, որ ՌԱԿ այս աշխատանքը մեծ ոգեւորություն է առաջացրել նաեւ կուսակցության սփյուռքյան կառույցներում, որի շատ անդամներ այս օրերին լինելով Երեւանումՙ ցանկություն են հայտնել միանալ այս հանդիպումներին եւ իրենց ներկայությամբ ոգեւորել կուսակցության հայաստանյան անդամներին:

Գեղարքունիք եւ Վայոց Ձոր կատարած այցերին կուսակցության փոխատենապետեր Կարեն Կակոյանին եւ Արմեն Մանվելյանին միացավ նաեւ ՌԱԿ Վերականգնումի եւ միության վարչության ատենապետ Վարդան Նազիրյանը Լոս Անջելոսից:

Առաջին հանդիպումը Սեւան քաղաքում էր, որտեղ կայացավ հանդիպում ՌԱԿ-ի կողմից առաջադրված թեկնածու Նորիկ Խալաֆյանի եւ կուսակցության ակտիվի այլ անդամների հետ, որոնք այս օրերին ծավալել են նախընտրական քարոզչական եռանդուն գործունեություն: Հանդիպման ընթացքում Ն. Խալաֆյանը շեշտեց, որ քարորզարշավն ընթանում է նախատեսված հունով եւ այն հնարավորություն է տվել նաեւ միավորել կուսակցության անդամներին եւ ակտիվացնել նրանց գործունեությունը Սեւանում:

Հաջորդ հանդիպումը Վարդենիս քաղաքում էր, որտեղ Հանրապետական վարչության անդամները եւ Վարդան Նազիրյանը հանդիպեցին կուսակցության տեղական կառույցի անդամների հետ: Հնադիպմանը ներկա էր ՌԱԿ տեղական ակումբի ատենապետ Դավիթ Դավթյանը եւ կուսակցության կողմից ավագանու թեկնածու առաջադրված Վարդան Դավթյանը: Հանդիպման ընթացքում քննարկվեց ՏԻՄ ընտրությունների նախապատրաստական աշխատանքների ընթացքը, ինչպես նաեւ Վարդենիս քաղաքակում ընտրություններից առաջ ստեղծված քաղաքական դասավորությունները եւ կուսակցությունների ակտիվությունը, ինչպես նաեւ ՌԱԿ-ի թեկնածուի հնարավորություններըՙ հաղթելու առաջիկա ընտրություններում: ՌԱԿ առաջիկա քաղաքական եւ տնտեսական գործունեության մասին կարճ ելույթով հանդես եկավ նաեւ ՌԱԿ Վերականգնումի եւ Միության շարժման ատենապետ Վարդան Նազիրյանը:

Շարունակելով սկսված ճանապարհորդությունը, ՌԱԿ պատվիրակությունը մեկնեց Վայոց Ձոր եւ անցնելով գեղատեսիլ Վարդենյանց լեռնանցքով հասավ Եղեգնաձոր, որտեղ կուսակցության տեղական ակտիվը ատենապետ Արտաշ Այվազյանի գլխավորությամբ լայնածավալ միջոցառումների, այդ թվում համերգային երեկո էին կազմակերպել քաղաքի բնակչության համարՙ նախընտրական քարոզարշավի շրջանակներում:

Կուսակցության տեղական ակտիվի հետ հանդիպման ժամանակ վերջիններս հավաստիացրին, որ լայնածավալ քարոզչական աշխատանք են իրականացրել, տրամադրված են մարտական ու համոզված, որ կուսակցության Եղեգնաձոր քաղաքի ավագանու իրենց թեկնածու Արտաշ Այվազյանը հաղթանակ կտոնի:

Երեկոյան ՌԱԿ պատվիրակությունը վերադարձավ Երեւան այն համոզմունքով, որ առաջիկա ընտրությունները վճռական ու հաջողակ կլինեն կուսակցության համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 30-09-2016

AZG Daily #34, 13-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ