RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#034, 2016-09-16 > #035, 2016-09-23 > #036, 2016-09-30 > #037, 2016-10-07 > #038, 2016-10-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 30-09-2016



Տեղադրվել է` 2016-09-29 22:34:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 5781, Տպվել է` 600, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՌԱԿ ԵՂՎԱՐԴԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՎԱԾ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԲԱՑՈՒՄԸ

ԵՂՎԱՐԴՑԻ

Եղվարդը հանդիսանում է Կոտայքի մարզի ամենակարեւոր դիրք ունեցող քաղաքներիցՙ գտնվելով Հայաստանի գլխավոր մայրուղիների եւ մայրաքաղաքի հարեւանությամբ: Անցյալ դարի 90-ական թվականներից այստեղ գործում է Ռամկավար Ազատական կուսակցության ակումբըՙ կուսակցական սեփականություն հանդիսացող իր գրասենյակով: 2001 թ.ին գրասենյակը գնվել էր Հունաստանի ՌԱԿ ղեկավար ընկերներից Սարգիս Խաչատուրյանի նվիրատվությամբՙ ի հիշատակ իր եղբորՙ ընկ. Գրիգոր Խաչատուրյանի, որի անունն է կրում գրասենյակը եւ ակումբը:

Սակայն վերջին 10 տարիներին գրասենյակը գտնվում էր անգործածելի վիճակումՙ անբարեկարգ լինելու եւ անհրաժեշտ հարմարություններ չունենալու պատճառով: Հետեւաբար շատ տեղին էր նախաձեռնությունը, որ ստանձնեց ՌԱԿ Հանրապետական վարչությունը հիմնովին վերանորոգելու, բարեկարգելու եւ որոշ չափով կահավորելու գրասենյակը եւ այն դարձնելու Եղվարդի երիտասարդության համար հանդիպումների վայր, օժանդակությամբ ՌԱԿ Վերականգնումի ու Միավորման շարժման Վարչության:

Շաբաթ օրը, սեպտեմբերի 25-ի հետմիջօրեինԴ մարդաշատ էր ՌԱԿ Եղվարդի գրասենյակը: Ոչ միայն տեղի ակումբի անդամներն էինՙ մեծամասամբ երիտասարդներ, այլեւ ժամանել էին ԹՄՄ Մ. Նահանգների կենտր. վարչության անդամ Գեւորգ Մարաշլյանը, ՌԱԿ Հանրապետական վարչության ատենապետ Հակոբ Ավետիքյանը, փոխատենապետ Կարեն Կակոյանը, վարչության անդամներ Հրաչ Կարապետյանը, Ալիկ Ավետյանը, ՌԱԿ Նոր Նորք ակումբի ատենապետ Հովիկ Օհանյանը, ինչպես նաեւ առաջիկա հոկտ.ի 2-ին Եղվարդում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմնիՙ ավագանու ՌԱԿ թեկնածուներ Զոհրաբյան Ռաֆիկը եւ Մկրտչյան Հայկը:

Վերանորոգման արդյունքներին ծանոթանալուց հետո ողջույնի խոսքով հանդես եկավ Հ. Ավետիքյանը, որն առաջին հերթին շնորհակալություն հայտնեց ՌԱԿ Վերականգնումի եւ Միության Շարժման Վարչությանը աջակցության համար, ապա ընկեր Հրաչ Կարապետյանին, որ տարիներ շարունակ ղեկավարում եւ հոգատար ուշադրության առարկա է դարձրել ակումբը: Հ. Ավետիքյանը գոհունակություն հայտնեց ակումբի երիտասարդների ներկայության համար, միաժամանակ հաջողություններ մաղթեց ՏԻՄ ընրություններում ՌԱԿ թեկնածուներին: Նա հույս հայտնեց, որ հետագայում ծրագիր կա գրասենյակն օժտելու համակարգիչներով եւ համացանցային կապով, որպեսզի ակումբի երիտասարդներն ու մոտակա դպրոցի բարձր դասարանների սաները սովորեն եւ օգտվեն կիրառել ժամանակակից տեխնոլոգիաները: Ավելինՙ գրասենյակը, որը դեռեւս պետք է ապահովել ջեռուցման համակարգով, պիտի ծառայի, ընտրվելու դեպքում, Եղվարդի ավագանու մեր անդամներին որպես ընդունելության վայր տեղի քաղաքացիների հոգսերն ու խնդիրները լուծելու կամ միջնորդելու դրանց լուծման համար:

Ողջույնի եւ շնորհավորանքի խոսքեր ասացին նաեւ ընկերներ Գ. Մարաշլյանը, Ա. Ավետյանը եւ Հ. Կարապետյանը:

ՌԱԿ թեկնածուներին կրկին հաջողություն մաղթելով եւ հետագա աշխատանքներին արդյունավետություն ցանկանալովՙ ՌԱԿ ղեկավարները վերադարձան Երեւան:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 30-09-2016

AZG Daily #34, 13-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ