RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#034, 2016-09-16 > #035, 2016-09-23 > #036, 2016-09-30 > #037, 2016-10-07 > #038, 2016-10-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 30-09-2016



Տեղադրվել է` 2016-09-29 22:34:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 4108, Տպվել է` 601, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՌԻՉԱՐԴ ՀԱՐԹՈՒՆՅԱՆԸՙ ԱՄՆ-Ի ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ՆԱԽԱԳԱՀ

Հ. Ծ.

Մ. Նահանգների գլխավոր դատախազ Լորետտա Լինչը օգոստոսի վերջերին հայազգի իրավաբան Ռիչարդ Հարթունյանին նշանակել է Նյու Յորքի հյուսիսային շրջանի գլխավոր դատախազի խոհրդատվական հանձնախմբի (ԳԴԽՀ) նախագահ, տեղեկացնում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը:

«ԳԴԽՀ-ն կարեւոր դերակատարություն ունի Արդարադատության դեպարտամենտի ընդհանուր քաղաքականությունը ձեւավորելու, ծրագրերը իրականացնելու եւ Ամերիկայի ամբողջ տարածքում օրենքի գերակայությունը ապահովելու գործում», ասել է գլխավոր դատախազ Լինչը, վստահություն հայտնելով, որ նորանշանակ նախագահը պատրաստ է ստանձնելու պատասխանատու պաշտոնը:

Հարթունյանը ԳԴԽՀ-ի փոխնախագահի պաշտոնն էր զբաղեցնում 2015-ի հունվարից սկսած: Հանձնախմբին միացել էր 2013-ին որպես ներգաղթի ենթահանձնախմբի համանախագահ: Ավարտել է Ջորջթաունի համալսարանը եւ Օլբանիի (Նյու Յորք) Յունյն համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 2010-ին Մ. Նահանգների իրավաբանների հայկական ասոցիացիան նրան պարգեւատրել էր որպես հայկական ծագումով Ամերիկայում բարձր պաշտոնի հասած իրավաբանի:

Նկար 1. Ռիչարդ Հարթունյանը (աջից) ՀԴԲ-ի գործակալի հետ

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 30-09-2016

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ