RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#034, 2016-09-16 > #035, 2016-09-23 > #036, 2016-09-30 > #037, 2016-10-07 > #038, 2016-10-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 30-09-2016



Տեղադրվել է` 2016-09-29 22:34:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 3960, Տպվել է` 538, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԵՐՋԻՆ ՊԱՏԱՐԱԳԸ ՀԵՅՎԸՐՀԻԼԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Պատրաստեցՙ Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

Սեպտեմբերի 4-ին Հեյվըրհիլում (Մասաչուսեթս) վերջին պատարագն է մատուցվել քաղաքապետարանի եւ հանրային գրադարանի մոտ գտնվող հայկական Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, որն ավելի քան 70 տարի ծառայել է տեղի հայկական համայնքին: Այլ կղերականների մասնակցությամբ, եկեղեցու հոգեւոր հովիվ Վարդ վրդ. Գյոզալյանը, ըստ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի տեղեկատվության, ամեն ջանք գործադրել է հուզումնախառն պատարագի ժամանակ վառ պահելու հավատացյալների հավատն ու հույսը ավելի շքեղ եւ արդիական եկեղեցի ունենալու հանդեպ:

Պատմական փաստերը հուշում են, որ Մասաչուսեթսի հյուսիսային Մերիմեք հովտում ապրող հայերը, որոնք 1890-92 եւ այնուհետեւ 1915-23-ին էին հաստատվել այնտեղ, տասնամյակներ շարունակ եկեղեցական պաշտամունքային, ինչպես նաեւ կնունքի, ամուսնության եւ թաղման արարողությունների մասնակցել են հիմնականում երկուՙ Հեյվըրհիլի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եւ Լոուրենսի Ս. Խաչ եկեղեցիներում: Հետագայում երկու ծիսական համայնքները միավորվել են եւ որոշել կառուցել Հայ Պոյնտում (Hye Point), ավելի ընդարձակ եւ բարեկարգ մի եկեղեցի, քանի որ նախկինները տեղավորված են եղել 19-րդ դարի վերջերին կառուցված ճարտարապետական հին շինություններում: Հեյվըրհիլի եկեղեցին (կառուցված 1890-ին) հայերը գնել են 1943-ին: Օծումը կատարվել է 1945-ին, իսկ Լոուրենսի եկեղեցին (կառուցված 1905-ին) գնվել է 1927-ին եւ օծվել 1931-ին:

Հայ Պոյնտում իր բոլոր հարմարություններով նոր եկեղեցու հիմնարկեքը կատարվել է 2007 թվի հոկտեմբերի 8-ին ձեռամբ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի:

Եկեղեցու հոգեւոր հովիվ Վարդ վրդ. Գյոզալյանի գնահատմամբ նոր եկեղեցու առաջին փուլի շինարարությունը արժենալու է 2,7 միլիոն դոլար, իսկ երկրորդ փուլըՙ 1,5-ից 1,9 միլիոն դոլար: Մինչեւ շինարարության ավարտը հավատացյալները հնարավորություն են ունենալու աղոթելու Բրեդֆորդի կաթոլիկական եկեղեցում: Ըստ Վարդ վարդապետի, Հեյվըրհիլի նախկին եկեղեցին չափազանց փոքր էր աճող համայնքի համար, եւ չուներ կիրակնօրյա դասեր կամ նույնիսկ հիշարժան միջոցառում անցկացնելու հնարավորություններ: Արդեն մոտ 15 տարի է, ինչ այն վաճառքի էր հանված, բայց տարաձայնությունների պատճառով վերջնական լուծում չէր ստացել հարցը: Գնորդներից մեկը «Դոմինոզ» Պիցցայատունն է, որ պատրաստվում է շքեղ, հարմարավետ ճաշարան կառուցել այնտեղ:

Բայց երեւում է կողմերը համաձայնության են եկել, եւ եկեղեցին քանդվելու է:

Այն հարցին, թե ի՞նչ է լինելու նախկին եկեղեցու առաջ կանգնեցված Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված խաչքարի ճակատագիրը, հայր Գյոզալյանը պատասխանել է, որ խաչքարը, ինչպես նաեւ եկեղեցու սուրբ սեղանը, սրբազան իրերը, սրբապատկերները, գունավոր ապակիներն ու կահույքի այլ պարագաները տարվելու են նոր եկեղեցի: «Հայ Պոյնտի այս բազմափուլ ծրագիրը հիանալի առիթ է միավորելու Հեյվըրհիլի եւ Լոուրենսի երկու համայնքները եւ պահպանելու մեր մշակութային եւ հոգեւոր ժառանգությունը», նշել է նա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 30-09-2016

AZG Daily #28, 19-07-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ