RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#034, 2016-09-16 > #035, 2016-09-23 > #036, 2016-09-30 > #037, 2016-10-07 > #038, 2016-10-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 30-09-2016



Տեղադրվել է` 2016-09-29 22:34:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 3647, Տպվել է` 416, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅ ՌՈԲՈՏԱԳԵՏ ՆՈՐԱՐԱՐԸ Ի ՊԱՏՎԻ

Հ. Ծ.

Երեսունհինգ տարեկանից ցածր նորարարների իր այս տարվա ցուցակում «Mit Technology Review» պարբերականը ներառել է երկու գյուտարարների Հարավային Կալիֆոռնիա համալսարանից (ՀԿՀ), տեղեկացնում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը: Դրանցից մեկը ռոբոտագետ Նորա Այանյանն է, որ համակարգային գիտությունների պրոֆեսորի օգնական է եւ ՀԿՀ-ում ավտոմատ համակարգման լաբորատորիայի տնօրենը, իսկ մյուսըՙ նույն համալսարանում ճարտարագիտական ֆակուլտետի Սոննի Աստանի բաժնի պրոֆեսորի օգնականՙ Քելլի Սանդերսը: Նրանք համալրել են 2009-ից սկսած նորարարների տարեկան ցուցակները, որոնց մեջ իրենց պատվարժան տեղն են զբաղեցնում «Գուգլի» համահիմնադիրներՙ Լերրի Փեյջն ու Սերգեյ Բրինը, «Ֆեյսբուքի» համահիմնադիրՙ Մարկ Զուկերբերգը, եւ «Էփլի» գլխավոր նախագծողՙ Ջոնաթան Այվին:

Նորա Այանյանի գիտական հետազոտությունների գլխավոր ոլորտը ռոբոտների թիմային համագործակցությունն է առանց ռոբոտագետների մասնակցության:

«Մարդիկ լավագույն արդյունքների հասնում են թիմային համագործակցության շնորհիվ, երբ տարբեր մտքերի, գաղափարների բախումից գտնվում է ամենանպատակահարմար լուծումը: Ռոբոտները, սակայն, դեռեւս «անշնորհք» են իրար հետ գործակցելու ոլորտում: Փորձում ենք ստեղծել այդ կապը նրանց միջեւ», նշում է նա:

Իսկ Քելլի Սանդերսը հետաքրքրվում է ջուր-էլեկտրաարտադրություն կապով: Հայտնի է, որ հարատեւ էլեկտրականություն ստանալու համար ջրի առատ մատակարարում է անհրաժեշտ: «Եղանակի փոփոխությունների, անձրեւների սակավության ու ջրի մատակարարման խափանումների հետեւանքով շատ էլեկտրակայաններ չեն կարողանում լիարժեք էներգիա արտադրել: Մեր թիմը փորձում է լուծում գտնել այդ հարցին, միաժամանակ հաշվի առնելով նաեւ շրջակա միջավայրը մաքուր պահելու խնդիրը», նշում է Քելլին:

Երիտասարդ նորարարները պատվի են արժանանալու հոկտեմբերի 18-ից 20-ը Քեմբրիջում (Մասաչուսեթս) կայանալիք «EmTech MIT» տարեկան կոնֆերանսի ժամանակ:

Նկար 1. Նորա Այանյանը (ձախից) եւ Քելլի Սանդերսը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 30-09-2016

AZG Daily #34, 13-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ