RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#034, 2016-09-16 > #035, 2016-09-23 > #036, 2016-09-30 > #037, 2016-10-07 > #038, 2016-10-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 30-09-2016



Տեղադրվել է` 2016-09-29 22:34:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 3066, Տպվել է` 149, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՌԻՈՅԻ ՀԱՅ ՕԼԻՄՊԻԱԿԱՆՆԵՐԸ

ԵԼԵՆԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Ռիո 2016-ի Օլիմպիական խաղերի ընթացքում տեսանք, որ հայկական սպորտը դեռ մեծ աշխատանք ունի կատարելու, ինչպես մարզիկների ֆիզիկական պատրաստվածության տեսանկյունից, այնպես էլ իրենց սպորտի նվիրյալ համարող պաշտոնավորների:

Ռիո 2016-ը այս ոլորտում մեր ունեցած խնդիրների վեր հանման կետը դարձավ: Մարզիկները վնասվածք էին ստանում մեկը մյուսի հետեւից, նախ ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը, հետո լողորդուհի Մոնիկա Վասիլյանը, որը ընդհանրապես մարզահարթակ դուրս չեկավ, եւ արդեն քննարկման թեմա դարձած, ծանոթ-բարեկամ խառնած Առաքել Միրզոյանը, իսկ Արսեն Ջուլֆալակյանը, որից սպասումները մեծ էին, չկարողացավ հաղթահարել նույնիսկ առաջին գոտեմարտը: Սրանք խոսում են վատ պատրաստվածության եւ նորմալ պայմաններ չունենալու մասին: Պետք չէ մեղքը գցել միայն մարզիկի եւ մարզիչների վրա:

Մեր թեթեւատլետները Ռիո մեկնեցին առանց մարզիչների: Ո՞վ է տեսել նման բան: Եթե նրանցից մեդալի հույս չկա, ուրեմն նրանց հետ պետք է այդպե՞ս վարվեն, էլ ի՞նչ սրտով է այդ մարզիկը հետագայում մարզվելու եւ փորձելու զարգանալ, երբ նրան պարզապես քանակ ապահովելու համար են ուղարկում Օլիմպիական խաղերին: Մնում էր միայն ասեին, որ մարզիկները սեփական միջոցներով պետք է մեկնեն Ռիո, եւ ամեն ինչ տեղը կընկներ:

Այս հարցերը լուծելու փոխարեն ուրախանում ենք Յանա Եգորյանով, որ Ռուսաստանի դրոշի ներքո նվաճեց սուսերամարտի Օլիմպիական չեմպիոնի տիտղոսը: Մեծ բան է, բայց տեսե՞լ եք, թե ինչպես եւ որտեղ է մարզվում Յանան, կամ նույն Հայաստանում քանի՞սն են զբաղվում սուսերամարտով, կամ արդյոք անհրաժեշտ պայմաններ կա՞ն մարզվելու համար:

Մի պահ պատկերացրեք, որ մեր մարզիկները չկարողանային մեդալ նվաճել: Ասածս միգուցե աբսուրդ թվա, բայց այդպես գուցե ավելի լավ կլիներ եւ հաջորդ անգամ ավելի մեծ ուշադրության կարժանացնեին մեր մարզիկներին եւ նրանց պատրաստվածությանը: Սակայն Արթուր Ալեքսանյանի ոսկին, որին նա իսկապես արժանի էր, ինչպես նաեւ Սիմոն Մարտիրոսյանի, Գոռ Մինասյանի եւ Միհրան Հարությունյանի արծաթե մեդալները չթողեցին տեսնել այն «կեղտը», որը առկա է մեր սպորտում:

Մեկ այլ թեմա է արդեն Միհրան Հարությունյանը, որի ձեռքից արդեն որերորդ անգամ խլում են իր իսկական մեդալը: Նախ 2015թ. ԱՄՆ-ում, հիմա էլ Ռիոյումՙ պատճառաբանելով, որ այս անգամ մրցավարները սերբերի աչքը մտան, անցած անգամ էլ Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Միխայիլ Միմիշվիլու «մատն էր խառը» : Ինչպես ասվում է հայտնի ասացվածքումՙ «Երկաթը տաք-տաք են ծեծում», իսկ ՀԱՕԿ-ը երկար ժամանակ մտածեց, թե արդյոք պե՞տք է բողոք ներկայացնել, թե՞ ոչ: Այս ամենը մտահոգիչ է, քանի որ կարող էինք մեր լավագույն մարզիկներից մեկին կորցնել, եւ հերի՛ք է մեր մարզիկները փոքր պետության շքանշանը կրծքներին խփածՙ գլուխները կախ քայլեն:

Միակ հաճելի բանը, Արթուր Ալեքսանյանիՙ ոսկուց զատ, Հուրի Գեբեշյանն էր, որը չգրավելով հանդերձ եւ ոչ մի տեղ, իր անունը թողեց Ռիո 2016-ի պատմության, ինչպես նաեւ ապագայում կայանալիք օլիմպիական խաղերում` իր կատարած նոր հնարքը պաշտոնապես անվանելով «The Gebeshian»:

Չեմ ցանկանում, որ չտեսնենք այն խնդիրները, որոնք առկա են մեզ մոտ: Ամենեւին էլ չեմ ցանկանում նսեմացնել մեր մարզիկների կատարած աշխատանքը, որի վառ ապացույցն է Նազիկ Ավդալյանը, այլ առկա խնդիրները տեսնելովՙ նրանց համար ստեղծենք ավելի լավ պայմաններ, եւ միգուցե մի օր նրանք վերջապես մարզվեն ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի կառուցած «Օլիմպավանում», այլ ոչ թե այն պահենք որպես 21-րդ դարի պատմական թանկարժեք մարզագույքերով թանգարան: Մենք արժանի ենք մեծ հաջողություններ ունենալու թե՛ թիմային եւ թե՛ անհատական մարզաձեւերում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 30-09-2016

AZG Daily #31, 23-08-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ