RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#034, 2016-09-16 > #035, 2016-09-23 > #036, 2016-09-30 > #037, 2016-10-07 > #038, 2016-10-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 30-09-2016



Տեղադրվել է` 2016-09-29 22:34:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 2989, Տպվել է` 90, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆԱ ՆՈՒՅՆՊԵՍ ԿԱՐՈՂ ԷՐ ԵՐՋԱՆԿԱՑՆԵԼ ՁԵԶ

ՎԵՐՈՆԻԿԱ ՍԻՄՈՆՅԱՆ

Սեռով պայմանավորված հղիության ընդհատումները Հայաստանում բավական մեծ քննարկումների ալիք են բարձրացնում: Ըստ վիճակագրական տվյալների, վերջին 5 տարում Հայաստանում կատարվել է մոտավորապես 7200 սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատում (սելեկտիվ աբորտ): Միջին հաշվարկով տարեկան Հայաստանում չի ծնվում 1400 իգական սեռի երեխա: 2060թ-ին Հայաստանը կզրկվի 100.000 աղջիկ երեխայից:

Շատ հաճախ հենց ընտանիքի անդամներն են ստիպում կնոջը գնալ այդ քայլին: Ծնունդով Սասունից Աննան մոտ 8 տարի է իր ամուսնու եւ 3 երեխաների հետ տեղափոխվել եւ բնակվում է Երեւանում: Նրանց առաջնեկը աղջիկ է, իսկ մյուս երկու երեխաները` տղա: Իրականում նրանց երրորդ երեխան պետք է աղջիկ ծնվեր, որի համար Աննան շատ երջանիկ էր, սակայն նրա ամուսինը եւ ամուսնու ծնողները կտրականապես դեմ էին երկրորդ աղջիկ երեխային իրենց ընտանիքում, պատճառաբանելով` «մի աղջիկը բավական է, ամուսնացնելու ենքՙ գնա, մեզ մեր ազգանունը շարունակողներ են պետք»: Եվ Աննային ստիպողաբար դրդեցին գնալու այդ քայլին: Նա որոշել էր, որ այլեւս երեխա չի ունենալու, սակայն բախտը նրան նորից «ժպտաց», եւ նա մեկ տարի անց կրկին երեխայի էր սպասում: Որոշել էր, որ ոչ մի դեպքում չի գնա երեխայի սեռը իմանալու, որ նույն պատմությունը չկրկնվի, սակայն ամուսինը ամեն կերպ ցանկանում էր իմանալ երեխայի սեռը եւ նրան տարավ ստուգման: Պարզվեց, որ նորից աղջիկ երեխա պետք է ծնվի... պատմությունը կրկնվեց: Ամուսնու ընտանիքը միայն արու զավակ էր ցանկանում, չնայած, որ արդեն ունեին մեկ տղա երեխա: Դա իսկական հարված էր Աննայի համար, բայց նա անզոր էր դեմ դուրս գալ իր ընտանիքի անդամներին:

Այդ դեպքից երկու տարի անց Աննան կրկին երեխայի էր սպասում` այս անգամ արու զավակի: Ամուսնուն փորձելու համար ասաց, որ ցանկանում է այս երեխայից էլ ազատվել, բայց ամուսինը սպառնաց, որ կբաժանվի, եթե նա համարձակվի վնասել երկար սպասված արու զավակին:

Ցավոք, սա սելեկտիվ աբորտների միակ իրական դեպքը չէ, որի մասին լսել եւ շարունակում եմ լսել:

2014թ.-ին Եվրոխորհրդարանը ներկայացրեց վիճակագրություն, ըստ որի սելեկտիվ աբորտների պատճառով մարդկությունը զրկված է 200 մլն իգական սեռի ներկայացուցիչներից: Խորհրդարանի անդամներից մեկը այս ահասարսուռ երեւույթը անվանեց «գենդերցիդ»` սեռական ցեղասպանություն, եւ կոչ արեց դադարեցնել մարդկության կործանումը:

Հնդկաստանում սելեկտիվ հղիության ընդհատումների պատճառով տղամարդկանց քանակը 37 մլն-ով ավելի է, եւ սա հանգեցնում է տղամարկանց կողմից սեռական զանգվածային ոտնձգությունների:

Սեռով պայմանավորված հղիության ընդհատումները անօրինական են, սակայն կանայք շատ հաճախ դիմում են վտանգավոր անօրինական ընդհատումներին, ինչը պատճառ է դառնում վերջիններիս մահացության ցուցանիշների եւ հետագայում անպտղության կտրուկ աճին:

Մեր երկրում պապենական կարծրատիպերի ազդեցության տակ օրական հարյուրավոր կանայք իրենց կյանքը վտանգի են ենթարկում այդ «անպետք» երեխաներից ազատվելու եւ իրենց ընտանիքներին գոհացնելու համար:

Ներկայումս պետության կողմից կատարվում են մի շարք աշխատանքներ` այս ամենի դեմ պայքարելու համար: Կարող ենք միայն հուսալ, որ դրական տեղաշարժեր կլինեն, որովհետեւ քանի դեռ Հայաստանում կոռուպցիան զբաղեցնում է իր ուրույն եւ բարձր դիրքերը` ոչ մի ոլորտում դրական տեղաշարժեր չեն կարող տեղի ունենալ:

Սելեկտիվ աբորտների խնդիրը սպառնում է մարդկության գոյությանը: Հատկապես Հայաստանի նման փոքր եւ կարծրատիպերով լի երկրում երիտասարդ ընտանիքների հետ պետք է տարվեն հոգեբանական լուրջ աշխատանքներ, որով կբացատրեն ընտանիքում յուրաքանչյուր սեռի երեխայի կարեւորությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 30-09-2016

AZG Daily #34, 13-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ