RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#035, 2016-09-23 > #036, 2016-09-30 > #037, 2016-10-07 > #038, 2016-10-14 > #039, 2016-10-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 07-10-2016



-Հարձակում

Տեղադրվել է` 2016-10-17 23:55:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 6071, Տպվել է` 619, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԵ՞Մ

Անցած կիրակի օրը տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ժամանակ, Վանաձոր քաղաքում, ինչպես տեղեկացնում է «Ազգ»ին Հայ ավետարանական եկեղեցիների համագործակցությունը, տեղի է ունեցել մի աղմկահարույց դեպք: «Հայկական վերածնունդ» կուսակցության թեկնածու Արկադի Փելեշյանն իրեն ուղեկցող մի խումբ անձանց հետ մտել է Վանաձորի ավետարանական եկեղեցու աղոթատատուն եւ ծեծի ենթարկել եկեղեցու ավագ հովիվ Ռաֆայել Գրիգորյանինՙ պատճառելով վերջինիս մարմնական վնասվածքներ:

Այս դեպքի առնչությամբ ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ Արկադի Փելեշյանը հայտնաբերվել է եւ բերման է ենթարկվել:

Հայտարարությամբ են հանդես եկել նաեւ հայ ավետարանական ընտանիքի եկեղեցիների համագործակցության ավագ հովիվները: Նրանք իրենց խորը մտահոգությունն ու վրդովմունքը հայտնելովՙ «տեղի ունեցած անմարդկային բռնության միջադեպի առթիվ» եւ «խստագույնս դատապարտելով կատարվածը» հորդորում են Հանրապետության բարձրագույն ղեկավարությանն ուշադրության կենտրոնում պահել «այս աղաղակող միջադեպը», իսկ իրավապահ մարմիններից ակնկալում են օպերատիվ արձագանք:

Հովիվները համոզմունք են հայտնել, որ տեղի ունեցածըՙ «Ավետարանական եկեղեցու վրա քաղաքական ճնշում գործադրելու դրսեւորում է, որը պետք է ստանա իր համարժեք գնահատականն եւ պատասխանը արդարադատության համակարգից»:

Նշենք նաեւ, որ «Հայկական վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչ Արկադի Փելեշյանի երեխաների քավորը ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի եղբայրն է: Ինքը Շարմազանովը հայտարարել է, որ անձնական կապերն այստեղ կապ չունեն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 07-10-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ