RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#035, 2016-09-23 > #036, 2016-09-30 > #037, 2016-10-07 > #038, 2016-10-14 > #039, 2016-10-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 07-10-2016



Տեղադրվել է` 2016-10-17 23:55:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 5027, Տպվել է` 625, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԸ ԿՎԱՃԱՌՎԻ. ՈՐՔԱ՞Ն Է ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆԸ

Ա. Մ.

Նալբանդյան փ. 28 հասցեում (Հանրապետության հրապարակ) գտնվող տրանսպորտի եւ կապի նախարարության 7809,9 քմ մակերեսով շենքը եւ դրա օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասից բաժնային մաս հանդիսացող 0.252044 հա մակերեսով հողամասը կառավարության երեկվա որոշմամբ կօտարվի դասական աճուրդով: Գույքը գնահատվել է 13 մլրդ 223 մլն 413 հազար դրամ, որը նաեւ աճուրդով օտարման մեկնարկային գինն է: Աճուրդի հաղթողը պետք է վճարի գույքի գնահատված արժեքի 100 տոկոսի չափով, ինչպես նաեւ զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0,252044 հա հողամասի կադաստրային արժեքը` 151 մլն 226 հազ. դրամ: Կառավարության որոշմամբ, նախարարության շենքի վաճառքի աճուրդը նախատեսվում է անցակցնել մեկ ամսվա ընթացքում:

Տրանսպորտի եւ կապի նախարարության վաճառքի գնի մասին հրապարակված տեղեկատվության վերլուծության արդյունքում պարզ է դառնում, որ շենքի արժեքը եւ հողամասի կադաստրային արժեքը միասին վերցրած դոլարային առումով կկազմի մոտ 28 մլն դոլար: Դա նշանակում է, որ միջինացվածՙ շենք եւ հողամասի մակերեսները միասին վերցրած 1 քմ-ի գինը կարժենա մոտ 2700 դոլար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 07-10-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ