RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#035, 2016-09-23 > #036, 2016-09-30 > #037, 2016-10-07 > #038, 2016-10-14 > #039, 2016-10-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 07-10-2016



Տեղադրվել է` 2016-10-17 23:55:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 4110, Տպվել է` 566, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՔԱՐՇԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸՙ ԼՈՆԴՈՆՈՒՄ

Հ. Ծ.

Անգլիական «Գարդիան» թերթի հաղորդմամբ, Լոնդոնում բացվել է եւ մինչեւ հոկետմբերի 22-ը գործելու է կանադահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Յուսուֆ Քարշի լուսանկարների ցուցահանդեսը: Քարշի լուսանկարչական ապարատը կարողացել է որսալ Ա. Էյնշտեյնի, Մարտին Լութեր Քինգի, Էլիզաբեթ թագուհու եւ բազմաթիվ այլ քաղաքական գործիչների, գրողների, երաժիշտների եւ գիտնականների կյանքի եզակի պահերը: Այդ շարքում գուցե ամենահայտնին Վինստոն Չերչիլի դիմանկարն է, որն իր ժամանակին հայտնվել է ինչպես «Թայմ» պարբերականի շապիկին, այնպես էլ դրոշմանիշի վրա:

Քարշի ընտանիքը Ցեղասպանությունից մազապուրծ Սիրիա է հասել, որտեղից տեղափոխվել է Քվեբեկ (Կանադա)ՙ ազգականների մոտ, աշխատելուՙ նրանց լուսանկարչատանը: Հետագայում Բոստոնում Քարշը մասնագիտացել է լույսի եւ ստվերի գաղտնիքներին ինքնուրույն մեկնաբանություն տալու գործում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 07-10-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ