RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#035, 2016-09-23 > #036, 2016-09-30 > #037, 2016-10-07 > #038, 2016-10-14 > #039, 2016-10-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 07-10-2016



ԿՐԹԱԿԱՆ

Տեղադրվել է` 2016-10-17 23:55:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 3700, Տպվել է` 375, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՊԱԳԱՆՙ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

GIZ-ի համագործակցությունը հայաստանյան հաստատությունների հետ տարիների աշխատանքային փորձ ունի:

Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության ֆինանսավորմամբ Գերմանական միջազգային համագործակցություն ընկերությունը (ԳՄՀԸ) 2014-2017 թթ.-ին իրականացնում է «Մասնավոր հատվածի զարգացում Հարավային Կովկասում» նախագիծը, որի նպատակն է բարելավել տնտեսական զարգացումըՙ մասնավոր հատվածի մրցունակության աճի միջոցով, ինչի երաշխիքը որակյալ եւ հմուտ կադրերի պատրաստումն է: Ուստիեւՙ գործունեությունն ուղղված է եղել մասնավոր հատվածի կողմից պահանջարկ ունեցող մասնագիտական կրթության որակի բարձրացմանը, ուսուցման նոր եղանակների մշակմանն ու արդիականացմանը, միաժամանակՙ սոցիալական համագործակցության դերի բարձրացմանը: Մեր երկրում առավել կարեւոր եւ հեռանկարային են նկատվել տնտեսության երեք ճյուղերՙ ճշգրիտ ճարտարագիտություն, գինեգործություն եւ տուրիզմ. ծրագրի աշխատանքներն էլ այս ուղղությամբ են տարվել:

2014-ին իրականացվել է ՄԿՈՒ հաստատությունների ղեկավար եւ դասավանդող կազմի չորս վերապատրաստումներ, իսկ վերջին երկու տարիներին փորձարկվեցին էլեկտրոնային դասընթացներ: Էլեկտրոնային ուսուցման հետ միաժամանակ ծրագիրը նպատակ է ունեցել ՄԿՈՒ հաստատությունների եւ գործարարների հետ համագործակցության ստեղծումը, որի համար որպես միջնորդ գործիք հանդիսացել է հեռահար ուսուցումը: Ծրագրի մասնակից հաստատությունների մասնագետների մեծ մասը դասախոսներ էին, նաեւ տնօրեններ, որոնք այս երկու տարիներին ձեռք բերած գիտելիքն ու փորձը կիրառելու են իրենց կրթարաններումՙ փոխելով այնտեղ գործող պարտադիր ուսուցման դասընթացների ձեւաչափը: «Էլեկտրոնային ուսուցման ներմուծմամբ խառը ուսուցումը դառնում է անհրաժեշտություն»,- ասում է ծրագրի փորձագետներից Արուսյակ Աբրահամյանը , որը մինչ այդ մացնակցել եւ անցել էր վերապատրաստման բոլոր փուլերով, նոր որակի գիտելիքներ եւ հմտություն ձեռք բերել:

ՄԿՈՒ Զարգացման ազգային կենտրոնի ներկայացուցիչ Աշոտ Սահրադյանի գնահատմամբ ուսումնական ծառայությունների աշխարհագրությունն ընդլայնվում է, ձեւավորվում են ուսումնական գործընթացի կազմակերպման նոր մոտեցումներՙ էականորեն տարբեր ընդունված դասական մեթոդներից, ուսումնասիրվող նյութի որակի եւ մատուցման նոր մակարդակՙ ավելի ճկուն եւ արդիական, ինչպես նաեւ գնահատման եւ ինքնագնահատման այլ մոտեցումներ են պահանջվում:

Սեպտեմբերի 15-ին եւ 16-ին Աղվերանում ՄԿՈՒ 14 հաստատությունների համար (Սիսիանի պետական քոլեջ, Երեւանի զբոսաշրջության, սպասարկման եւ սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ, Երեւանի պետական տեխնոլոգիական, Թեթեւ արդյունաբերության պետական քոլեջներ, Վայոց ձորի, Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջներ, Հայաստանի Եվրոպական քոլեջ հիմնադրամ եւ այլն) անցկացվեց աշխատաժողով, ներկայացվեցին էլեկտրոնային ուսուցման որակի գնահատման չափանիշներ եւ գործիքներ: Մասնակիցներին հավատարմագրեր շնորհեցին ՀՀ գիտության եւ կրթության նախարարի խորհրդական ՄԿՈՒ-ումՙ Արտակ Աղբալյանը , ծրագրի հայաստանյան ղեկավարՙ Վիլի Հյուգոն եւ ծրագրի փորձագետՙ Յուլյա Ստակյանը : Վերջինս ակնհայտորեն հուզված էր, լավ աշխատանքը բավարարության հետ ավարտին նաեւ ափսոսանք է ծնում. իհարկե նա հույս ունի աշխատանքային նոր հանդիպումների:

Վիլի Հյուգոն, ներկայացնելով ծրագրի նպատակը եւ ուղղվածությունը, ընդգծեց որակյալ կրթության անհրաժեշտությունըՙ որպես ժամանակակից կյանքի բոլոր ոլորտների զարգացման առաջնապայման, նաեւ այն հանգամանքը, որ կրթության արդյունավետության բարձրացումը ուղղակիորեն կապված է հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ներդրման հետ:

Այլ երկրների հաստատությունների հետ ունեցած համագործակցությունից, մասնավորապես Հյուսիսային Աֆրիկայի փորձից ելնելովՙ նա համոզմունք հայտնեց, որ կրթության ապագան էլեկտրոնային ուսուցումն է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 07-10-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ