RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#035, 2016-09-23 > #036, 2016-09-30 > #037, 2016-10-07 > #038, 2016-10-14 > #039, 2016-10-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 07-10-2016



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2016-10-17 23:55:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 3185, Տպվել է` 23, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՇԵՔՍՊԻՐՅԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Հ. Ծ.

Կազմակերպությամբ Հայաստանի Ամերիկյան համալսարանի եւ Երեւանի պետական համալսարանի, եւ մասնակցությամբ Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Հունաստանից, Սերբիայից, Ռումինիայից, Հարավային Կորեայից, Հորդանանից, Օմանից, Հայաստանից եւ այլ երկրներից մասնագետների, հայ Շեքսպիրյան ընկերությունը միջազգային քառօրյա գիտաժողով է անցկացրել Երեւանումՙ նվիրված Ուիլյամ Շեքսպիրի մահվան 400-ամյակին:

«Հարատեւության առեղծվածը» ընդհանուր խորագրի ներքո գիտաժողովի բացումը տեղի է ունեցել սեպտեմբերի 30-ին ՀԱՀ-ի Աքյան սրահում: Մասնակցել են նաեւ ուսանողները:

Հոկտեմբերի 1-ին եւ 2-ին զեկուցումներ են տեղի ունեցել Երեւանի գրականության եւ Արվեստի թանգարանում, որտեղ նաեւ ներկայացվել է հատուկ ցուցահանդես «Շեքսպիրը հայ բեմում անցած 150 տարիների ընթացքում» խորագրով: «Շեքսպիրը եւ կատարողականությունը» թեմայի շուրջ սեմինարին մասնակցել են դոկտ. Ջեյսոն Բուրգը (Մ. Բրիտանիա), դոկտ. Նաիրա Շահվալդյանը (Հայաստան) եւ պրոֆ. Չարլզ Ֆերբանքսը (ԱՄՆ):

Երկրորդՙ «Շեքսպիրը թարգմանություններում» սեմինարին իրենց մասնակցությունն են բերել պրոֆ. Սոնա Սեֆերյանը , դոկտ. Վարդան Վարդանյանը , դոկտ. Նաթալի Գոնչար-Խանջյանը եւ Հասմիկ Ջասմին-Սեյմուրը (Մեծ Բրիտանիա):

Հաջորդ օրըՙ «Շեքսպիրը եւ վերածննդի դրաման» սեմինարին մասնակցել են դոկտ. Վահե Արսենյանը եւ դոկտ. Աննա Խաչատրյանը : Համակարգողՙ դոկտ. Անուշ Սեդրակյան : Չորրոդ «Շեքսպիրյան դրամայի ազդեցությունը արեւելյան եւ Հարավային Եվրոպայում» թեմայով սեմինարին իրենց մասնակցությունն են բերել Քսենիա Ջյորջոօղլուն (Հունաստան), դոկտ. Զորիկա Բեկանովիչը (Սերբիա) եւ պրոֆ. Էմիլ Սիրբուլեսկուն (Ռումինիա):

Իսկ հինգերորդ սեմինարի ընթացքում ելույթներ են ունեցել Բախտիար Հովակիմյանը (Հայաստան), պրոֆ. Կանգ Կիմը (Հարավային Կորեա) եւ դոկտ. Միկա Էգլինգտոնը (Ճապոնիա):

Երկուշաբթիՙ հոկտեմբերի 3-ին գիտաժողովը շարունակվել է Ամերիկյան համալսարանի Ալեք Մանուկյան սրահում: Ելույթ են ունեցել Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Մարգարետ Ֆառնվորթը, ՀԱՀ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան, դոկտ. Թոմաս Սամուելյանը , դոկտ. Քեթրին Հենեսին (Մ. Բրիտանիա) եւ պրոֆ. Հենրիկ Էդոյանը :

Վեցերորդ եւ վերջին սեմինարը նվիրված է եղել գերմանական գրականության վրա թողած Շեքսպիրի ազդեցությանը: Ելույթներ են ունեցել պրոֆ. Արա Առաքելյանը եւ պրոֆ. Կառլեն Մատինյանը : Համակարգողՙ դոկտ. Անուշ Սեդրակյան:

Խոսք են առել նաեւ Պարոմիտա Չակրավարտին (Հնդկաստան) եւ Նիկոլետա Սինպոեզը (Մ. Բրիտանիա):

Գիտաժողովը ողջունելի շարունակությունը կարելի է համարել անցյալ դարաշրջանի 70-80-ական թվականների մեծանուն շեքսպիրագետ Ռուբեն Զարյանի կազմակերպած գիտաժողովներին եւ թատերական փառատոներին, որոնց հիշողությունը ընդմիշտ վառ կմնա մասնակիցների շրջանում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 07-10-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ