RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#035, 2016-09-23 > #036, 2016-09-30 > #037, 2016-10-07 > #038, 2016-10-14 > #039, 2016-10-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 07-10-2016



Տեղադրվել է` 2016-10-17 23:55:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 2995, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«Ookla» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «Speedtest» ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԱՇՎԱՐԿՆԵՐՈՎ`

ՎիվաՍել-ՄՏՍ-իբջջային ցանցը ճանաչվել է ամենաարագագործը Հայաստանում

Լայնաշերտ եւ բջջային ինտերնետի թեստավորման եւ ցանցային ախտորոշիչ հավելվածների շուկայի առաջատար «Ookla» ընկերությունն իր «Speedtest.net» ինտերնետի արագության չափման հավելվածի եւ իր կողմից մշակված այլ հավելվածների միջոցով կուտակում է տվյալներ` հաշվարկելու աշխարհի տարբեր երկրներում գործող ամենաարագ ինտերնետ մատակարարող ընկերությունների եւ բջջային ցանցերը: «Speedtest» բջջային հավելվածը հասանելի է iOS, Android եւ Windows Phone պլատֆորմների համար` ամեն օր իրականացնելով լայնաշերտ 3G եւ 4G միացումների ավելի քան մեկ միլիոն թեստավորում:

«Ookla»-ն հրապարակել է 2016թ. առաջին կիսամյակի տվյալները` յուրաքանչյուր երկրում հաղթող ընկերությանկտրվածքով: Մուտք գործելով http://www.speedtest.net/awards եւ սեղմելով Հայաստանը խորհրդանշող կոճակը` կարելի է տեղեկանալ, որ Հայաստանում առաջին տեղում գտնվում է ՎիվաՍել-ՄՏՍ բջջային օպերատորը: Մասնավորապես` այս հղմամբ տրամադրվող տեղեկություններում ասվում է. «Հայաստանում առաջինը գործարկելով LTE ցանցը` ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակաբար եւ հետեւողականորեն ավելացրել է իր ցանցի արագությունը քաղաքային բնակավայրերում: Ներբեռնման արագությունը կազմում է 11.46 Մբիթ/վրկ, իսկ վերբեռնման արագությունը` 4.58Մբիթ/վրկ»:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը «Speedtest»-ից շնորհավորական նամակ է ստացել, որում ընկերությունը ճանաչվում է Հայաստանում բջջային ամենաարագագործ ցանցի օպերատոր: Տվյալները ստացվել են երկրի տարածքից բջջային ցանցի արագության ավելի քան 90 հազար թեստային փորձարկումների արդյունքում: «ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներդրումներ է կատարել ցանցի կատարելագործման նպատակով` իր բաժանորդներին ընձեռելով Հայաստանում ամենաարագ ցանցից օգտվելու հնարավորություն»,-նկատել է «Ookla» ընկերության «Speedtest» ծրագրի գործառնությունների EVP պատասխանատու Ջեյմի Ստիվենը:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ի համար մեծ պատիվ է «Ookla» ընկերության «Speedtest»-ի կողմից մրցանակ ստանալը: «Speedtest»-ի ամենախիստ չափորոշիչներով փորձարկումներով հաստատվել է, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից տրամադրվող ինտերնետ հասանելիության ծառայությունների արագությունն ամենաբարձրն է` ներառյալ 3G եւ 4G ցանցերի միջոցով ապահովվող: Այդ ցանցերի թե՛ ծածկույթի եւ թե՛ բազային կայանների թվի առումով ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը բացարձակ առաջատար է: Այս մրցանակը սրա հստակ ապացույցն է»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Speedtest»-ն ինտերնետի պարամետրերի գնահատման ամենալայն տարածում գտած ու ամենահեղինակավոր համակարգն է: Հարյուր միլիոնավոր սպառողներ աշխարհով մեկ օգտվում են «Speedtest»-ի ընձեռած հնարավորություններից: Ամեն օր իրականացնելով ավելի քան 8 միլիոն փորձարկում` «Speedtest»-ին հասանելի է դառնում աշխարհում ինտերնետի որակի համապարփակ պատկերը: Տվյալները ստացվում են վեց ամսվա ընթացքում յուրաքանչյուր օր տարբեր սարքերից (մեկ սարք` մեկ փորձարկում սկզբունքով) արված փորձարկումներից ստացված տվյալների միջինացման արդյունքում` աշխարհագրական տվյալ տարածքի համար: Այս մոտեցումը զգալիորեն մեծացնում է ստացվող արդյունքների ճշգրտությունը եւ նվազեցնում փորձարկումների կրկնության եւ արդյունքները փոխարինելու հետեւանքով կողմնակալ տվյալների ստացման հավանականությունը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանում հեռահաղորդակցության առաջին օպերատորն է, որը 2010 թ. դեկտեմբերի 22-ին առաջին անգամ գործարկել է 4G/LTE ցանց: Այսօր ընկերության ցանցի ծածկույթն ընդգրկում է երկրում բնակեցված տարածքի 46,6%-ից ավելին (ավելի քան 255 բազային կայանի միջոցով):

«Ookla» ընկերության «Speedtest» արագության չափման ծրագիրը սահմանում է լայնաշերտ կապի որակի վերահսկման այնպիսի չափանիշեր, ինչպիսիք են ճշգրտությունը, ժողովրդականությունը, դյուրին օգտագործումը եւ համապատասխան վիճակագրությունը: Ընկերության լուծումները կիրառման են ընդունվել ինտերնետային ծառայություններ մատուցող գրեթե բոլոր ընկերությունների կողմից եւ օգտագործվում են հազարավոր փոքր ձեռնարկություններում, կառավարական կառույցներում, բուհերում եւ այնպիսի խոշոր կազմակերպություններում, ինչպիսիք են «AT&T»-ն, «BBC»-ն, «Cisco»-ն, «Comcast»-ը, «FCC»-ն, «Reuters»-ը, «Time Warner»-ը, «Verizon»-ը, «Vodafone»-ը եւ «Vonage»-ը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 07-10-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ