RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#035, 2016-09-23 > #036, 2016-09-30 > #037, 2016-10-07 > #038, 2016-10-14 > #039, 2016-10-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 07-10-2016



Տեղադրվել է` 2016-10-17 23:55:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 3133, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ՄԱՐՏԻՆ ՏԵՐԱՆՅԱՆԸ

Հ. Ծ.

Իննսունչորս տարեկանում Վուստերի (Մասաչուսեթս) իր բնակարանում սեպտեմբերի 26-ին վախճանվել է մասնագիտությամբ ատամնաբույժ, բայց հայ համայնքում ակտիվ հասարակական գործիչ եւ հայոց պատմության եւ ամերիկահայությանը վերաբերող գրքերի հեղինակ Հ. Մարտին Տերանյանը: Նա թարգմանել եւ հրատարակության է պատրաստել «Հյուսեյնիկ: Հայկական քաղաքի հիմնադրամը, պատմությունը եւ կործանումը» (1996) խորագրով հատորը, որտեղ ամփոփված են հոր հիշողություններն իր ծննդավայրի մասին: Հեղինակել է «Վուստերը Ամերիկա է: Վուստերի հայկական համայնքի պատմությունը» (1995), «Արեւմտյան ճակատի հրաշք մարդըՙ դոկտ. Վարազդատ Հ. Գազանճյան, պլաստիկ վիրաբուժության ռահվիրան» (2007), «Նախագահ Կալվին Կուլիջը եւ հայ որբերի գորգը» (2013-14), ինչպես նաեւ «Հակոբ Պողիկյանՙ ամերիկահայ մարդասերը» (2015) հատորները:

Ցեղասպանության վերապրողների զավակը լինելով նա երբեք չի կարողացել մոռանալ իր մոր սարսափելի պատմությունները եւ երդվել է լույս սփռել դրանց մասին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 07-10-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ