RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԱԶԳ-ի խմբագրակազմը առաջիկա երկու շաբաթը կլինի արձակուրդի մեջ եւ իր սիրելի ընթերցողներին կհանդիպի օգոստոսի 23-ին։
#037, 2016-10-07 > #038, 2016-10-14 > #039, 2016-10-21 > #040, 2016-10-28 > #041, 2016-11-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 21-10-2016



Տեղադրվել է` 2016-10-21 14:28:56 (GMT +04:00)


Ընթերցված է` 5501, Տպվել է` 475, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Էՙ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՃԱՆԱՉԵԼ ԱԳՐԵՍՈՐ

ԱՆ. ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Տաշքենտում ընդունվել է մի փաստաթուղթ, որը դատապարտում է Ադրբեջանի դեմ Հայաստանի ագրեսիան: Ինչպես ձեւակերպում է հոկտեմբերի 19 - ին «Ազերթաջի» գերմաներեն տարբերակը, Իսլամական համագործակցություն կազմակերպության արտգործնախարարների խորհրդի 43- րդ նիստի շրջանակներում Ուզբեկստանի մայրաքաղաքում հավաքված պաշտոնյաները դատապարել են նաեւ իսլամական պատմության եւ մշակույթի քարե վկաներիՙ հուշարձանների ավերը հայկական զինուժի վերահսկման տակ գտնվող Ադրբեջանի տարածքներում:

Տաշքենտում ընդունված բանաձեւը հորդորում է ՄԱԿ- ի ԱԽ- ին Հայաստանին որպես ագրեսոր ճանաչել, անդամ պետություններին խնդրում հնարավորություն չտալ, որ Հայաստանն իր տարածքը որպես տրանզիտ գործածի զենք եւ ռազմամթերք փոխադրելու համար, ծանուցում է ադրբեջանական պետական լրատվական գործակալությունը: Իսլամական համագործակցություն կազմակերպությունը Տաշքենտում կազմած փաստաթղթում վերհիշեցնում է, թե ճանաչում է Ադրբեջանի անկախությունն ու տարածքային ամբողջականությունը: Փաստաթուղթը, որ սուր քննադատում է Հայաստանիՙ Ադրբեջանի իսլամական հուշարձանները ոչնչացնելու քաղաքականությունը, պահանջում է, որ զբոսաշրջային միջազգային տոնավաճառներում, տարբեր միջոցառումների ժամանակ ՀՀ դադարեցնի Ադրբեջանի պատմական եւ մշակութային ժառանգությունը որպես իրենը ներկայացնելու քաղաքականությունը:

Սա իսկապես ծուռ հայելի է, որի նպատակն է ջնջել կամ աղոտ դարձնել վերջին շրջանում միջազգային տարբեր ֆորումներում հայ եւ օտարազգի մասնագետների վկայությունների` հայկական քաղաքակրթության նմուշների, հատկապես հուշարձանների ոչնչացման թուրք-ադրբեջանական կազմակերպված քաղաքականության վերաբերյալ ներկայացվող փաստերի թողած տպավորությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 21-10-2016

AZG Daily #30, 02-08-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ