RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#037, 2016-10-07 > #038, 2016-10-14 > #039, 2016-10-21 > #040, 2016-10-28 > #041, 2016-11-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 21-10-2016



Տեղադրվել է` 2016-10-21 14:28:56 (GMT +04:00)


Ընթերցված է` 5003, Տպվել է` 456, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՆԿՈՒՄԸ ԽՈՐԱՆՈՒՄ Է

9 ամիսների տվյալներով համախառն ներքին արդյունքը նվազել է 3,9 տոկոսով

Այս տարվա հունվար-սեպտեմբերին Ադրբեջանի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) նվազել է 3,9 տոկոսով: Տնտեսական անկման այս ցուցանիշի մասին տեղեկացնում է Ադրբեջանի վիճակագրության պետական կոմիտեն: Հիշեցնենք, որ հունվար-օգոստոս ամիսներին հարեւան երկրի տնտեսական անկումը 3,1 տոկոս էր, ինչը նշանակում է, որ այն խորանում է, հակառակ այն բանի, որ այդ երկրի կառավարությունն այս տարվա համար 1,1 տոկոս տնտեսական աճ էր ծրագրել: Անկումը հիմնականում պայմանավորվել է շինարարության հատվածում արձանագրված 32 տոկոս նվազման հետ, ինչն էլ իր հերթին պայմանավորված է նավթի գների անկմամբ, քանի որ նավթային եկամուտները հիմնականում ներդրվում էին շինարարության եւ ծառայություններրի ոլորտներում:

Ի դեպ, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 4512 մանաթ, որը դոլարային արտահայտությամբ մոտ 2800 դոլար է: Տեղեկացնենք, որ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշը երկրի բարեկեցության հիմնական ցուցիչն է: Համեմատության համար նշենք, որ դեռեւս 2014-ին, Ադրբեջանի վերոնշյալ ցուցանիշը 8055 դոլար էր (ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի): Այսինքն, այդ երկրի բնակչության կենսամակարդակը գրեթե երեք անգամ ընկել է:

Ադրբեջանի վիճակագրական կոմիտեի տվյալներով, երկրի ՀՆԱ-ի մեջ նավթային հատվածը կազմել է 34,3 տոկոս, իսկ ոչ նավթայինըՙ 65,7 տոկոս: Ոչ նավթային հատվածի մասնաբաժնի ավելացումը տնտեսության մեջ ադրբեջանական լրատվամիջոցները ներկայացնում են որպես, թերեւս միակ, դրական ցուցանիշ: Մինչդեռ, այստեղ ավելի շատ դեր է խաղացել նավթային հատվածի փոքրացումը, բերելով ոչ նավթային հատվածիՙ ավելի շատ մեխանիկական աճի:

Անմխիթարական են նաեւ Ադրբեջանի արտաքին առեւտրի ցուցանիշները:

Արտաքին առեւտուրը նվազել է, կազմելով 12,7 մլրդ դոլար կամ մոտ 22,6 տոկոսով ավելի քիչ, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում: Ընդ որում, ներմուծումը նվազել է 5,8 տոկոսով, կազմելով 6,2 մլրդ դոլար, արտահանումը նվազել է 33,8 տոկոսով, կազմելով 6,5 մլրդ դոլար: Արտահանման գերակշիռ մասը դարձյալ նավթագազային հատվածն էՙ մոտ 75 տոկոսը նավթը եւ նավթամթերքները, 10,9 տոկոսըՙ գազը: Թեեւ Ադրբեջանի արտաքին առեւտրի դրական տարբերություն ունիՙ հօգուտ արտահանման մոտ 340 մլն դոլար, բայց անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ այդ դրական տարբերությունը նվազել է 6,4 անգամ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 21-10-2016

AZG Daily #28, 19-07-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ