RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#037, 2016-10-07 > #038, 2016-10-14 > #039, 2016-10-21 > #040, 2016-10-28 > #041, 2016-11-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 21-10-2016



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2016-10-21 14:28:56 (GMT +04:00)


Ընթերցված է` 2408, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԻԿՐՈԷԼԵԿՏՐՈՆԻԿԱՅԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԶԱՐԳԱՆԱԼ

Հայաստանում միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային 11-րդ օլիմպիադան ռեկորդայինՙ 896 մասնակից է ունեցել Արգենտինայից, Հայաստանից, Բելառուսից, Բրազիլիայից, Չինաստանից, Եգիպտոսից, Ֆիլիպիններից, Գերմանիայից, Հոնգ Կոնգից, Հնդկաստանից, Իրանից, Հորդանանից, Մալայզիայից, Պերուից, Ռուսաստանից, Սաուդյան Արաբիայից, Սերբիայից, Թայվանից, Թաիլանդից, ՄԱԷ-ից, Միացյալ Թագավորությունից, Ուկրաինայից, ԱՄՆ-ից եւ Վիետնամից:

Հայաստանում միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի կազմակերպչական կոմիտեն հայտնում է, որ «Սինոփսիս Արմենիա» ընկերության Կրթական բաժնում կայացել է թվով 11-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը, որին մասնակցության հայտ է ներկայացրել եւ մրցել 35 մասնակիցՙ 24 երկրից. Արգենտինայից, Հայաստանից, Բելառուսից, Բրազիլիայից, Չինաստանից, Եգիպտոսից, Ֆիլիպիններից, Գերմանիայից, Հոնկոնգից, Հնդկաստանից, Իրանից, Հորդանանից, Մալայզիայից, Պերուից, Ռուսաստանից, Սաուդյան Արաբիայից, Սերբիայից, Թայվանից, Թաիլանդից, ՄԱԷ-ից, Միացյալ Թագավորությունից, Ուկրաինայից, ԱՄՆ-ից եւ Վիետնամից: Օլիմպիադայի առաջին փուլի 896 մասնակցից 71-ը ներկայացրել են Հայաստանի բուհերը եւ ՏՏ ընկերությունները, իսկ 820-ըՙ միջազգային համալսարանները:

Օլիմպիադային մասնակցությամբ աչքի են ընկել ոլորտիՙ մինչեւ 30 տարեկան տարիքային խմբի ամենատաղանդավոր ուսանողները: 2016թ.-ի օլիմպիադայի շրջանակում մրցույթային թեմաները ներառել են «Թվային IC նախագծումը եւ փորձարկումը», «Անալոգային եւ խառն ազդանշանային IC նախագծումը եւ փորձարկումը», «Կիսահաղորդիչ սարքերը եւ տեխնոլոգիաները», ինչպես նաեւ «Էլեկտրոնային նախագծային ավտոմատացման մաթեմատիկական եւ ալգորիթմային խնդիրները»:

Մրցույթն անցկացվել է երկու փուլով: Առաջին փուլը, որը կայացել է մասնակից երկրներում, ներառել է թեստային առաջադրանքՙ ուղղված ունակությունների մակարդակի գնահատմանը: Մրցույթի երկրորդ փուլում մասնակիցները պետք է կատարեին ամենաբարդ մակարդակիՙ համալիր լուծումներ պահանջող ինժեներական առաջադրանքներ: Առաջին փուլի արդյունքներովՙ 896 մասնակիցներից 35-ն անցել են օլիմպիադայի երկրորդ փուլ, որը կայացել է հոկտեմբերի 18-ին «Սինոփսիս Արմենիա» ընկերության Կրթական բաժնում:

Միջոցառումը կազմակերպվել է Էլեկտրատեխնիկայի եւ էլեկտրոնիկայի ինժեներների ինստիտուտի (IEEE) Թեստային տեխնոլոգիաների տեխնիկական խորհրդի (TTTC) հետ համագործակցությամբ: Օլիմպիադայի կազմակերպիչն է «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը: ՎիվաՍել-ՄՏՍ-ը օլիմպիադայի ինֆորմացիոն հովանավորն է: 2010թ.-ին ստանձնելով օլիմպիադայի գլխավոր հովանավորությունըՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ը յոթ տարվա ընթացքում տրամադրել է ավելի քան 59.200.000 դրամՙ ծրագրի իրականացման նպատակով: Օլիմպիադայի հովանավորներն են «Յունիկոմպ» ընկերությունը, «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունը, «Վիասֆեր Տեխնոպարկ» ընկերությունը, Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը եւ ՏՀՏ գործատուների միությունը: Միկրոէլեկտրոնիկայի, հեռահաղորդակցության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների կրթության ոլորտին ՎիվաՍել-ՄՏՍ-ի երկարաժամկետ աջակցությունը պայմանավորված է այս ոլորտներիՙ երկրի տնտեսական եւ գիտատեխնիկական առաջընթացի կարեւորագույն բաղադրիչներից եւ գերակա ուղղություններից մեկը դառնալու ներուժով, ինչի մասին փաստում է բազմաթիվ երկրների փորձը:

«Նպատակների եւ անելիքների մեր ցանկում պետք է առանձնացնել առնվազն մեկ առաջնահերթ խնդիրՙ աջակցությունը երկրի սոցիալ-տնտեսական առաջընթացին նպաստող երկարաժամկետ ծրագրերին: Միկրոէլեկտրոնիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հեռահաղորդակցության ոլորտների զարգացումը պետք է լինի ներդրումների առաջնային թիրախ: Ավելին, այս ոլորտներում երկարաժամկետ սոցիալական ներդրումների բացակայությունը կարող է հույժ բացասական ազդեցություն ունենալ երկրի ապագայի վրա: Վերոնշյալ ոլորտներում սոցիալական ներդրումները նախեւառաջ կնպաստեն մրցակցային առավելության ձեւավորմանը, ինչն իր հերթին կնպաստի տնտեսական աճին, կօգնի կանխել «ուղեղների արտահոսքը» եւ, վերջապեսՙ կնպաստի Հայաստանի վարկանիշի բարձրացմանը թե՛ երկրի սահմաններից դուրս, եւ թե՛ նրա ներսումՙ ամրապնդելով ժողովրդի հավատը երկրի ապագայի նկատմամբ»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

Հայաստանում միկրոէլեկտրոնիկայի միջազգային 11-րդ օլիմպիադայի հաղթողներին մրցանակները հանձնվել են 2016թ. հոկտեմբերի 19-ինՙ «Սինոփսիս»-ի գալա-միջոցառման ընթացքում: Օլիմպիադայի հաղթողներն են.

- Առաջին մրցանակՙ «Ոսկե» մեդալակիր Ֆլորին Բուրչիա (Գերմանիայի Դաշնություն)

- Երկրորդ մրցանակՙ «Արծաթե» մեդալակիր Յու Չնտի (Հոն --Կոնգ)

- Երրորդ մրցանակՙ «Բրոնզե» մեդալակիր Ամին Մեշկատ (Իրանի Իսլամական Հանրապետություն)

Գալա-միջոցառման ընթացքում մրցանակներ են հանձնվել նաեւ Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում Հայաստանի Հանրապետության նախագահի կրթական մրցանակի դափնեկիրներին: Մրցանակաբաշխության երեկոն եզրափակվել է ճաշկերույթով եւ համերգով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 21-10-2016

AZG Daily #28, 19-07-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ