RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-19 19:20:47Պուտինն ասաց, թե ինչու ՌԴ-ն ստեղծեց հիպերձայնային զենք
2020-09-19 19:18:30ՀՀ կառավարությունը վարձել է 97 ամյա նախկին սենատոր Բոբ Դոուլին
2020-09-19 17:49:34Օ՜, Լեդի Գագա, “փառք ու պատիվ” քեզ, որ հաճեցիր հայացք նետել Փարաջանովին
2020-09-19 15:41:20Հրդեհ բնակարանում․ կա տուժած
2020-09-19 15:40:23Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի ճանապարհին բեռնատար է այրվում
#040, 2016-10-28 > #041, 2016-11-04 > #042, 2016-11-11 > #043, 2016-11-18 > #044, 2016-11-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 11-11-2016



Տեղադրվել է` 2016-11-10 22:44:03 (GMT +04:00)


Ընթերցված է` 3073, Տպվել է` 366, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀՌԵՆՈՍԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՐԱՔՍ ՁԳՎՈՂ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ

Գերմանիայի վերամիավորման առթիվ Դրեզդենում եւ Երեւանում տեղի ունեցած տոնակատարությունների շրջանակներում Երեւանի «Տիգրան Մեծ» հրատարակչատունը լույս է ընծայել «Հռենոսի եւ Արաքսի միջեւ: Գերմանա-հայկական հարաբերությունների 900 տարին» հատորի հայերեն թարգմանությունը: Գերմաներեն բնագիրը, ըստ Մուրիել Միրաք-Վայսբախի դրեզդենյան հաղորդագրության, գրել են Էննո Մեյերը եւ Արա Բերքյանը, իսկ հայերեն թարգմանել է վերջինիս կինըՙ Լիզա Բերքյան-Աբրահամյանը, որ դրանով ի կատար է ածել իր վաղամեռիկ ամուսնու ցանկությունը:

Հատորի հրատարակման նպատակը խորամուխ լինելն է մոտ մեկ դար ձգվող հայ-գերմանական հարաբերություններին, վերացնելու համար ամեն տեսակի նախապաշարումներն ու նորանոր բացահայտումներ անելու իրարհասկացողության ոլորտում` շնորհիվ գերմանական արխիվներից դուրս բերված եւ առաջին անգամ հանրությանը ներկայացվող նյութերի:

Այդ հարաբերություններն, անշուշտ, հեշտ չեն եղել, հատկապես հաշվի առնելով 20-րդ դարում բռնկված երկու համաշխարհային պատերազմները եւ մեծ տերությունների դերը:

Գրքի առաջին մասը քննության է առնում հնագույն ժամանակներից (1071 թ.) մինչեւ 1922-ը, իսկ երկրորդ մասըՙ 1922-ից մինչեւ 1988 ընկած ժամանակաշրջանը:

Երեւանի Ավ. Իսահակյանի անվան գրադարանում կայացած շնորհանդեսի ընթացքում գրքի հայերեն տարբերակից հատվածներ է կարդացել դերասանուհի Գայանե Սամուելյանը: Ներկա են եղել գրքի թարգմանչուհինՙ Լիզա Բերքյան-Աբրահամյանը, խմբագիրըՙ Դավիթ Սարգսյանը, ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը, ՀՀ-ի մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանը, Իսահակյանի անվան գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը, մտավորականներ, պատմաբաններ եւ լրագրողներ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 11-11-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ