RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#040, 2016-10-28 > #041, 2016-11-04 > #042, 2016-11-11 > #043, 2016-11-18 > #044, 2016-11-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 11-11-2016



Տեղադրվել է` 2016-11-10 22:44:03 (GMT +04:00)


Ընթերցված է` 2541, Տպվել է` 75, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԲԸՄ-Ի 110-ԱՄՅԱԿԸ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ

Հ. Ծ.

Մամլո հաղորդագրությունները տեղեկացնում են, որ հիմնադրման 110-րդ ամյակի առթիվ Նյու Յորքի «Հարվարդ կլաբում» տեղի է ունեցել ՀԲԸՄ-ի 89-րդ ընդհանուր ժողովը, որին մասնակցել են հարյուրավոր պատվիրակներ Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաներից, Եվրոպայից եւ Մերձավոր Արեւելքից:

Ժողովի ընթացքում Կենտրոնական վարչությունը վերահաստատել է իր անվերապահ աջակցությունը եւ պաշտպանությունը Մայր հայրենիքի եւ Մայր աթոռ Սբ. Էջմիածնի բարգավաճմանը, ինչպես նաեւ Հայաստանի Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդմանը: Հոկտեմբերի 28-ին, այդ առթիվ, IDeA հիմնադրամի նախաձեռնությամբ «Հայաստանի Հանրապտեություն» եւ «New York Times» թերթերում հրապարակվել է «Գլոբալ հայերի ապագան այսօր է» վերնագրով բաց նամակը, որի տակ ստորագրել են տարբեր երկրներում բնակվող, միջազգային ճանաչման արժանացած անվանի հայեր ինչպիսիք են Նուբար Աֆեյանը, Ռուբեն Վարդանյանը, Վարդան Գրիգորյանը, Շառլ Ազնավուրը, Աբել Աղանբեկյանը, լորդ Արա Դարզին, Սամվել Կարապետյանը, Սերժ Չուրուկը եւ ուրիշներ:

«Նախկին Խորհրդային Միությունից անկախանալուց քառորդ դար անց Հայաստանի երիտասարդ հանրապետությունը դեռեւս խոցելի է, ինչպես եւ հայկական ինքնությունն աշխարհում: Այժմ մենք պատմական խաչմերուկում ենք եւ սթափ գնահատելով առկա մարտահրավերները, առջեւում նաեւ աննախադեպ հնարավորություն ենք տեսնում: Դա հայկական աշխարհը բարգավաճման մղելու, հետխորհրդաիյն պետությունը գլոբալ ազգի համար զարգացող, ժամանակակից, անվտանգ, խաղաղ եւ առաջադեմ հայրենիք դարձնելու հնարավորությունն է», ասված է բաց նամակում:

Միեւնույն միտքը շեշտել է իր ելույթում նաեւ ՀԲԸՄ-ի նախագահ Պերճ Սեդրակյանը, նշելով. «Մեզանից յուրաքանչյուրը պետք է ձգտի դառնալ գլոբալ հայ: ՀԲԸՄ-ն այդպիսին է տեսնում մեզանից յուրաքանչյուրին»:

Ընդհանուր ժողովի ընթացքում Տնօրենների կենտրոնական վարչության անդամ են ընտրվել Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի Դեյվիդ Գեֆեն բժշկական դպրոցի պատասխանատուներից Էրիկ Իսրայելյանն ու Լոնդոնում «Eurasia» միջազգային տան հիմնադիր նախագահ, ՀՀ նախկին վարչապետ, Մեծ Բրիտանիայում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սարգսյանը:

Ընդհանուր ժողովի նիստերը եզրափակել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, որն անդրադառնալով Մայր աթոռ-ՀԲԸՄ-ի անքակտելի կապինՙ շնորհավորել է Բարեգործականին 110-րդ ամյակի առթիվ եւ գնահատելով նրա նախագահ Պերճ Սեդրակյանի նվիրվածությունն ու ծառայությունները ինչպես ՀԲԸՄ-ին, այնպես էլ հայ ժողովրդինՙ պարգեւատրել է նրան Սբ. Էջմիածնի Ասպետ շքանշանով:

Հոկտեմբերի 29-ին Նյու Յորքի Լինկոլն կենտրոնի Ֆրեդերիկ Ռոուզ դահլիճում, 24 երկրներից ավելի քան 500 հրավիրյալների ներկայությամբ տեղի է ունեցել գալա-համերգ, որի ընթացքում իրենց արտակարգ ձեռքբերումներով հայ ժողովրդին հպարտություն պարգեւող հինգ անձնավորություններ արժանացել են գնահատանքի: Նրանք են «Columbia» եւ «Warner Brothers» ձայնասկավառակների թողարկման ընկերություններում ավելի քան 60 տարի աշխատակցած Ջորջ Ավագյանը , արվեստագետ-դիզայներՙ Մայքլ Արամը (Ուլոհոճյան), «Quest Partners» ներդրումային ընկերության հիմնադիրՙ Նիկոլ Կուլաճյանը , ՄԱԿ-ի միջազգային քրեական տրիբունալների (Հաագա) մասնագետ-իրավաբան Շեյլա Փայլանը եւ «System of Down» ռոք խմբի երգիչ, երգերի բառերի հեղինակ եւ հասարակական գործիչ Սերժ Թանկյանը :

Հաջորդիւ` հոբելյանական ձեռնարկների մասին` ընդարձակ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 11-11-2016

AZG Daily #44, 22-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ