RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#040, 2016-10-28 > #041, 2016-11-04 > #042, 2016-11-11 > #043, 2016-11-18 > #044, 2016-11-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 11-11-2016



Տեղադրվել է` 2016-11-10 22:44:03 (GMT +04:00)


Ընթերցված է` 2357, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ 22 ՏԱՐԵԿԱՆ Է

Հ. Ծ.

AAHPO-նՙ առողջապահության բնագավառի ամերիկահայ արհեստավարժների կազմակերպությունը բոլորել է իր 22-ամյակը: Այդ առթիվ կազմակերպության Նյու Յորքի, Նյու Ջերսիի եւ Կոնեկտիկուտի անդամները, վաստակաշատ լրագրող Ֆլորենս Ավագյանի հաղորդմամբ, հավաքվել են Նյու Ջերսիի «Ռոուզ» ռեստորանում վերհիշելու իրենց անցած ճանապարհը, որն ուղղված է եղել Հայաստանի, Արցախի եւ ամերիկահայության բժշկական կարիքները հոգալուն:

Ողջունելով տարեկան հավաքի ներկաներին, AAHPO-ի նախագահ դոկտ. Լոուրենս Նաճարյանը պատմել է տեսլականներ ունեցող կրքոտ ու նվիրյալ անձնավորություններիՙ Հաբեթ Գասաբյանի, Խորեն Նալբանդյանի, Ջոն Ներսեսյանի եւ վարչության անդամներ Քնարիկ Խաչատուրյանի, Սեդա Նալբանդյանի եւ Շողիկ Հովհաննեսյանի անսակարկ գործունեությունների մասին, չմոռանալով մեծարել նաեւ Նազար եւ Արտեմիս Նազարյաններինՙ նրանց առատաձեռն նվիրատվությունների համարՙ կազմակերպության բոլոր ծրագրերի իրականացման գործում: Այդ ծրագրերը հաջողությամբ պսակվել են եւ շարունակվելու են գործել նաեւ նոր համագործակցությունների շնորհիվ, խոստացել են ելույթ ունեցողները մատնանշելով հատկապես Նյու Յորքի համալսարանի ատամնաբուժական բաժանմունքի 2017-ին Հայաստան պատվիրակություն ուղարկելու պատրաստակամությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 11-11-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ