RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#040, 2016-10-28 > #041, 2016-11-04 > #042, 2016-11-11 > #043, 2016-11-18 > #044, 2016-11-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 11-11-2016



Տեղադրվել է` 2016-11-10 22:44:03 (GMT +04:00)


Ընթերցված է` 2259, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-ՈՒՄ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի հերթական Բաց դռների օրվա հյուրերն էին Երեւանի պետական համալսարանի աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի «Սերվիս» բաժնի 30 ուսանող:

Ուսանողների հանդիպումը ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ կազմակերպվել էր համալսարանի նախաձեռնությամբՙ հաշվի առնելով ուսանողների ցանկությունըՙ ծանոթանալ ընկերության գործունեությանը, կորպորատիվ կառավարման մշակույթին, կառուցվածքին եւ որակի կառավարման առանձնահատկություններին:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ը ծառայություններ մատուցող ընկերություն է, նույնչափ, որչափ եւ ՏՀՏ ընկերություն: Ընկերությունը կարող է ունենալ կատարյալ գործառնական համակարգեր, այդ թվումՙ ամենաառաջադեմ տեխնոլոգիա, ենթակառուցվածք, բարձր արդյունավետություն, լավագույն կադրեր, բայց թերանալ բաժանորդների սպասարկման հարցում: Բաժանորդների սպասարկումը ժամանակակից աշխարհում կիրառական գիտակարգ է կարծես դարձել: Այն մրցակցային առավելություն ապահովելու առանցքային միջոց է: Բաժանորդների սպասարկման սկզբունքները գրեթե նույնն են բոլոր ոլորտներում եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ը պատրաստ է ձեզ հետ կիսելու իր գիտելիքը, քանի որ դուք եք ապագայում Հայաստանում տուրիզմի զարգացման եւ միջազգային մակարդակում երկիրը բնական եւ մշակութային դիտարժան ուղղություններից մեկը դարձնելու համար պատասխանատուն»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 11-11-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ