RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#041, 2016-11-04 > #042, 2016-11-11 > #043, 2016-11-18 > #044, 2016-11-25 > #045, 2016-12-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 18-11-2016



ԵՏՄ-ԱԿԱՆ

Տեղադրվել է` 2016-11-17 19:46:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 3166, Տպվել է` 379, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ 25 ՏԱՐԵԿԱՆ Է

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան, բանասիրական գիտությունների թեկնածու

Այս տարի Ղազախստանը կնշի իր անկախության 25-ամյակը: Քառորդ դարը ոչ մեծ ժամանակահատված է եւ երբեմն թվում է, թե այսօրվա Ղազախստանը կարող էր լինել ավելի լավը: Հոռետեսներն այդպես կասեն, բայց ամենքը նրանցից, ով այստեղ ապրում է, թեկուզ մեկ անգամ մտածել է այն մասին, որ ամեն ինչ կարող էր լինել եւ ավելի վատ: Օրինակներն ավելի քան բավական են: Թերեւս, գլխավոր նախագիծը, որ նվիրվել է երկրին անկախության եւ իր առաջնորդի կողմից, նոր քաղաքն է, որ կառուցվել է ռեկորդային ժամանակահատվածում եւ իրականում դարձել է ձգողության կենտրոն: Աստանան մեծապես էլ ընտրվեց իր աշխարհագրական դիրքի պատճառովՙ պետության ամենասրտում, իր մեջ միավորելով ոչ միայն իդեալական տրանսպորտային հաբ, այլեւ այդ տարածքի քաղաքաշինության ներուժը: Ընդամենը ոչ լրիվ 20 տարում քաղաքի բնակչությունը գերազանցեց մեկ միլիոնի սահմանագիծը: Տնտեսապես Աստանան վաղուց արդեն բյուջետային փողերի պասիվ ստացող չէ: Քաղաքականապես ղազախստանյան նոր մայրաքաղաքը սովորեց ոչ միայն առաջացնել րոպեական հրճվանք, այլ նաեւ լուրջ հարգանք: Եվ որ ամենակարեւորն է, Աստանան դարձավ Ղազախստանի, իբրեւ ինքնուրույն համաշխարհային թատերաբեմում անկախ խաղացողի հոմանիշ:

Մյուս տեսանկյունը միջազգային իմիջն է: Այստեղ էլ Ղազախստանը հաջողություններ ունի: Այժմ այն ոչ միայն հարթակ է հեղինակավոր համաժողովների եւ գագաթաժողովների անցկացման համար, ինչպես օրինակ ԵԱՀԿ երկրների, այլ նաեւ վաստակավոր խաղարար, եթե հիշենք, օրինակ, Իրանի եւ Սիրիայի հարցերով բանակցությունների մի քանի ռաունդները, որոնք անցել են այդ երկրի տարածքում: Համաշխարհային համբավով պետության կարգավիճակի հաստատում հանդիսացող դափնեպսակը դարձավ վերջերս Ղազախստանի ընտրությունն իբրեւ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի ոչ մշտական անդամ: Իհարկե, նման նվաճումները բուն քաղաքացիներին կարող են թվալ ոչ այնքան կարեւոր: Չէ՞ որ յուրաքանչյուրը ելակետ ունի ինքն իրենՙ ի՞նչ է ինձ համար փոխվել այս 25 տարում: Եվ պատմությունն ունի սրան պատասխան: Սկսենք ամենահիմնական բաներիցՙ հենքային տնտեսական ցուցանիշներից, որոնցով սկզբունքորեն գնահատվում է պետության կենսունակությունը, նշանակում է նաեւ այդ պետության քաղաքացիների կենսամակարդակը:

1992թ. երկրում հիպերարժեզրկում էր, որն անցնում էր 2500 տոկոսի սահմանը: 1993թ. այդ ցուցանիշն իջավ արդեն մինչեւ 60 տոկոսի, ինչը, միեւնույն է, չափազանց շատ էր: 2000թ. իշխանություններին, շնորհիվ հավասարակշռված դրամավարկային քաղաքականության, հաջողվեց սանձել այդ ցուցանիշը մինչեւ 9.8 տոկոսի: Այսօր կառավարության կարեւոր սոցիալ-տնտեսական խնդիրը երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը ձեւակերպել է իբրեւ արժեզրկման սանձում 6-8 տոկոսի միջակայքում: Միթե՞ սա տարբերություն չէ: Ներքին համախառն արդյունքի հետ մոտավորապես նույն իրավիճակն է: 1993թ. այդ ցուցանիշը կազմում էր -9.2ՙ 2013թ. 6 տոկոս: Ճիշտ էՙ կյանքի պայմանները այսօր էլ ամենապարզը չեն, բայց քիչ կգտնվեն մարդիկ, ովքեր այսօր պետության շարժիչ ուժը կվիճարկեն, հիշելով հազվագյուտ ապրանքի համար կիլոմետրանոց հերթերի անցած ժամանակները:

Տնտեսության ավանդական ճյուղերինՙ գյուղատնտեսությանը, նավթարդյունահանմանը եւ այլն, այս տարիներին ավելացան վերամշակումը, շինարարությունը: Սեփական նոու-հաուներ հայտնվեցին նույնիսկ այնպիսի ոլորտներում, ինչպիսին են օրինակ IT-տեխնոլոգիաները եւ կապը: Իհարկե, ոչ մեկը չի էլ ասում, թե Ղազախստանն արդեն Ճապոնիայի կամ Հարավային Կորեայի մակարդակին է հասել, բայց համաձայնեք, որ այդ երկրներն էլ տասը տարում չեն գագաթնակետին հասել:

Առանձին արժե հիշել իրական առաջխաղացումը բարձր տեղնոլոգիաներում: Առաջին անգամ «Բայկոնուր» հրթիռակայանի հիմնման պահից ղազախստանյան մասնագետները ձեռնամուխ եղան աշխատանքի ստարտային հարթակներում: Այդ երկրի քաղաքացիները, կրթություն ստանալով, այժմ աշխատելու են ամբողջ աշխարհին հայտնի հրթիռակայանի ուղիղ սրտում: Եվս մեկ հավակնոտ նախագիծ է ուրանի արդյունաբերական մշակման զարգացումը: Ղազախստանը ծրագրում է կառուցել միջուկային ցիկլի ողջ շղթան, այլ ոչ միայն արդյունահանել եւ վաճառել արժեքավոր մետաղը:

Մյուս կողմից, սոցիալական ցուցանիշները ոչ միայն չոր վիճակագրություն են, այլեւ իրական փաստեր: Առեւտրազվարճանքային կենտրոնների առատությունը եւ ղազախստանցիների նախապատվությունների տեղաշարժումը շուկաներում թափառելուց (իրենց դասական պատկերացմամբ) մինչեւ բարձված սայլակները սուպերմարկետներում, չէ՞ որ նույնպես ոչ միայն ժամանակի հրամայականն են, այլեւ եկամուտներիՙ կենսամակարդակի հետ հարաբերակցության լակմուսի թուղթը: Ուրիշ բան, որ այդ նույն դարակների վրա առատություն է, ընդ որում ոչ միայն արտասահմանյան ապրանքների, որոնց տեղ հասցնելու շղթան բավական պարզ էՙ վաճառեցիր-գնեցիր, այլեւ հայրենական արտադրանքի: Պարզունակ հացից մինչեւ լոկոմոտիվներ, որոնք արդեն մի քանի տարի է հավաքվում են Ղազախստանում: Ընդ որում գնորդների ընտրությունը հաճախ «Made in Kazakhstanե արտադրանքի օգտին է: Եվ պետք է խոստովանել, որ ռեպրեսիաների տարիները վաղուց անցյալում են եւ այդ պատճառով սուպերմարկետի յուրաքանչյուր գնորդ ազատ է վճռելու, թե ում արտադրության կաթն է ցանկանում գնել: Նույնը վերաբերում է ավելի բարդ մեխանիզմներին, օրինակ ավտոմեքենաներին: Գիտե՞ք արդյոք, որ վիճակագրության համաձայն այսօր յուրաքանչյուր երրորդ ղազախստանցի գնում է հայրենական արտադրանքի ավտոմեքենա: Այո՛, դա վարկավորման շնորհիվ է, ավելի ճիշտ արտոնյալ փոխառությունների համակարգիՙ հատուկ այդ մակնիշների համար: Բայց չէ՞ որ վարկերը բանկերում տալիս են ցանկացած նպատակի համար:

Ղազախստանը 25 տարում թեեւ չդարձավ հեղինակավոր G20-ի անդամ, բայց բոլորը, ով մտնում է այդ միավորման մեջ գիտեն, որ կա այդպիսի պետություն: Իսկ այդ պետությունը վաղուց հայտնի է իբրեւ ամենաառաջավորը Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում: Այդ պետության առաջնորդ Նուրսուլթան Նազարբաեւն անձամբ է գծել ժամանակակից Ղազախստանի համակարգը: Սկսած առաջին փողերի ներգրավումից հիպերարժեզրկում եւ գործազրկության սարսափեցնող մակարդակ ունեցող անհայտ տնտեսության մեջ, մինչեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ եւ աշխարհում առաջին պետություն, որը կամավոր հրաժարվեց միջուկային զենքից: Մինչեւ հիմա բարեփոխումները, որոնցով մտածում է Ղազախստանի նախագահը, առաջ են անցնում ժամանակից եւ արդիական կլինեն 20 տարի հետո էլ, ինչպես արդիական է, օրինակ, Եվրասիական տնտեսական միության մասին գաղափարը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 18-11-2016

AZG Daily #27, 12-07-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ