RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԱԶԳ-ի խմբագրակազմը առաջիկա երկու շաբաթը կլինի արձակուրդի մեջ եւ իր սիրելի ընթերցողներին կհանդիպի օգոստոսի 23-ին։
#041, 2016-11-04 > #042, 2016-11-11 > #043, 2016-11-18 > #044, 2016-11-25 > #045, 2016-12-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 18-11-2016



Տեղադրվել է` 2016-11-17 19:46:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 2566, Տպվել է` 136, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ԵՎ «ՖՈՒԼԵՐ ՏՆԱՇԻՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ» ՀԱՋՈՂՎԱԾ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ եւ «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագիրը գործում է հինգերորդ տարին: Այդ ընթացքում Հայաստանի տասը մարզում 135 ընտանիք արմատապես փոխել է իր կյանքի որակը եւ այժմ բնակվում է բարեկարգ պայմաններում:

Համագործակցող կողմերի ղեկավարներն ու աշխատակիցներն այցելել են Շիրակի մարզի Նահապետավան գյուղում բնակվող Թորոսյաններինՙ երիտասարդ ընտանիքի հետ կիսելու նրանց ուրախությունը: Ծրագրի շնորհիվ Թորոսյանները ստեղծել են իրենց երազանքների տունըՙ հիմնովին վերանորոգելով այն:

«Տարիների երազանք է եղել հարմարավետ տուն ունենալը, սակայն հույսը շատ փոքր էր, որ երազանքը երբեւէ իրականություն կդառնա: Իմ խորին երախտագիտությունն եմ ուզում հայտնել ընտանիքիս ապագան այսքան լուսավոր, բարեկարգ ու ապահով դարձնելու համար»,- ասել է ընտանիքի հայրըՙ Ռուդիկը:

Շիրակի մարզի տարբեր համայնքներումՙ Գյումրի քաղաքում, Նահապետավան եւ Սարալանջ գյուղերում, այս տարվա ծրագրով աջակցություն է ստացել 3 ընտանիք:

«Յուրաքանչյուրը կարող է օգտակար լինել ինչ-որ հարցում: Կարեւորըՙ հնարավորությունների սահմանը ճիշտ գնահատելն է եւ համախմբվելը: Մեր ճանապարհն ու միասին արձանագրած արդյունքը դա են վկայում: Այս ծրագրի համար եղել է ոչ միայն նյութական, այլեւ տարբեր ընտանիքներից եւ աշխատավայրերից կամավորագրված մարդկանց ֆիզիկական աջակցություն: ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» կարող էին ծրագրեր իրականացնել առանձնաբար: Միավորվելը, սակայն, արդյունավետ է եւ՛ հաջողված համագործակցության օրինակի, եւ՛ առավելագույն թվով մարդկանց օգնելու առումով: Այս համագործակցությունն արժեքավոր է: Իսկ ամենամեծ երջանկությունը մեր հայրենակիցներին առանց հոգսերի տեսնելն է»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Մեր աշխատանքում ամենաբերրի ժամանակն աշունն է, երբ շինարարական տարվա ավարտին կարողանում ենք կիսել ոչ միայն ընտանիքի հոգսը, այլեւ ուրախությունը: Ամեն անգամ, նոր ընտանիքի բնակարանամուտի մասնակիցը լինելով, ավելի ու ավելի եմ համոզվում, որ միասին կարող ենք շատ բան փոխել ոչ միայն կոնկրետ ընտանիքների համար, այլեւ համայնքի ու հայրենիքի»,-ասել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Ընթացիկ տարում ՎիվաՍել-ՄՏՍ-ը մոտ 105 մլն. դրամի ներդրում է կատարել բնակարանաշինության ծրագրի համար: Իսկ հինգ տարվա ընթացքում այդ գումարի չափը գերազանցել է 333 մլն դրամը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 18-11-2016

AZG Daily #30, 02-08-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ